News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 13-ի ժամը 13:00-ի դրությամբ բացվել է Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհը, երթեւեկությունը աստիճանաբար վերականգնվում է: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Շարունակվում են փակ մնալ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը: Փետրվարի 13-ի ժամը 13:00-ի դրությամբ Գորիս քաղաքի կողմից կուտակված են եղել 58 տրանսպորտային միջոց՝ 8 մարդատար եւ 50 բեռնատար, իսկ Սիսիան քաղաքի կողմից՝ 125 տրանսպորտային միջոց, որից՝ 6 ավտոբուս, 84 բեռնատար եւ 35 մարդատար: Վեց ավտոբուսի ուղեւորները եղել են Իրանի իսլամական հանրապետության քաղաքացիներ՝ թվով 64 մարդ, որոնք տեղափոխվել են մոտակա հյուրանոցային համալիր:

Արտակարգ իրավիճակների նախարարության եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները շարունակում են շուրջօրյա հերթապահությունը ավտոճանապարհներին, ԱԻՆ փրկարարական ուժերն աշխատում են ուժեղացված ռեժիմով:

ԱԻՆ-ը կրկին անգամ հորդորում է պահպանել զգուշություն ու շարունակել երթեւեկությունը միայն եղանակային պայմանների բարելավումից եւ ավտոճանապարհների անցանելի դառնալուց հետո:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ