News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը կարող էր կանգնած լինել Իրանի դեմ վերջին կիբեռհարձակումների հետեւում: Այս մասին հայտարարել է Իրանի քաղաքացիական պաշտպանության ղեկավար Գոլյամ-Ռեզա Ջալիլին, հաղորդում է Tasnim-ը:

«Մեր վերլուծությունը ցույց է տվել, որ, հավանաբար, հարձակումներն իրականացվել են ԱՄՆ տարածքից»,- ասել է նա:

Նա հավելել է, որ հստակ սահմանել, թե որտեղից է իրականացվել կիբեռհարձակումը, բարդ պրոցես է, որը երկար ժամանակ է պահանջում:

Վերջին տարիներին ԶԼՄ-ներում հրապարակումներ են հայտնվում Իրանի եւ նրա ենթակառուցվածքների դեմ կիբեռհարձակումների մասին: Ամենահայտնի դեպքը դարձել է Stuxnet վիրուսը, որի օգնությամբ 2010 թվականին իրականացվել է հարձակում Նատանզեի միջուկային օբյեկտի վրա: Թեհրանը եւ մի շարք արեւմտյան պարբերականներ պնդել են, որ վիրուսի մշակման հետեւում կանգնած են ամերիկյան եւ իսրայելական հատուկ ծառայությունները:

2019 թվականի դեկտեմբերի 11-ին Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմին հայտարարել է, որ կառավարական ենթակառուցվածքը հզոր կիբեռհարձակման է ենթարկվել, որին հաջողվել է հակահարված հասցնել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ