News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն աշխարհում Արեւմուտքի ազդեցության թեմայով թեժ վեճի է բռնվել եվրոպական գործընկերների հետ եւ հերքել է այն պնդումները, որ Վաշինգտոնը հեռացել է համաշխարհային բեմահարթակից, հայտնում է Associated Press-ը։

Անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովում իր ելույթի ժամանակ Պոմպեոն փորձել է թուլացնել Թրամփի նման անկանխատեսելի նախագահի առկայությամբ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների առնչությամբ Եվրոպայի մտահոգությունը՝ հայտարարելով․ «Արեւմուտքը հաղթում է, եւ մենք միասին ենք հաղթում»։

Սակայն պետքարտուղարի այդ պնդմանն անմիջապես առարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հայտարարելով «Արեւմուտքի թուլացման մասին»։

Իր հերթին, իր ելույթի ժամանակ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ենթադրել է, որ ԱՄՆ-ը հերքում է «նույնիսկ միջազգային հանրության մասին միտքը» եւ գործում է «իր հարեւանների ու գործընկերների հաշվին»։

Պոմպեոն էլ անմիջապես առարկել է Գերմանիայի նախագահին՝ նշելով․ «Այդ հայտարարությունները չեն արտացոլում իրականությունը»։

«Ես ուրախ եմ հայտնել, որ տրանսատլանտյան դաշինքի մահվան մասին շշուկները խիստ չափազանցված են»,- հավելել է նա՝ վերաձեւակերպելով Մարկ Տվենի ստեղծագործությունից հայտնի մեջբերումը։

Պոմպեոն ընդգծել է, թե Վաշինգտոնը կարեւոր դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում՝ ՆԱՏՕ-ի զորքերի մի մասը Ռուսաստանի հետ սահմանին տեղակայելով, ինչպես նաեւ մասնակցելով ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային ջանքերին։

«Մի՞թե Ամերիկան է մերժում միջազգային հանրությանը»,- դիմելով հավաքվածներին՝ տարակուսել է ԱՄՆ պետքարտուղարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ