News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 05
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Կլիմայի փոփոխության հետեւանքով առաջացած արտակարգ եղանակային երեւույթները կարող են հանգեցնել տնտեսական անկման, «ինչպիսին մենք երբեք նախկինում չենք տեսել»։ Այսպիսին են Nature Energy-ում հրապարակված հետազոտության տվյալները։

Նշվում է, որ ֆինանսական շուկաները հաշվի չեն առնում այն ռիսկերը, որոնք աղետալի իրադարձաությունները՝ ջրհեղեղները, երաշտները եւ այլ արտակարգ եղանակային երեւույթները կունենան տնտեսության համար։ «Եթե շուկան չկարողանա ավելի լավ հաշվի առնել կլիման, մեզ մոտ կարող է ծագել ռեցեսիա, որի նմանը մենք նախկինում չենք տեսել»,- կարծում է հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Դեւիս Փոլ Գրիֆինը։

Նա նշել է, որ էներգետիկ շուկայում «անգին ռիսկի « մեծությունը զգալի է՝ հավելելով, որ հենց դա է հանդիսանում Մեծ ռեցեսիայի պատճառ։ «Հենց հիմա էներգետիկ ընկերությունները կրում են այդ ռիսկի մեծ մասը։ Շուկան պետք է ավելի լավ գնահատի ռիսկը եւ հաշվի առնի արտակարգ եղանակի ազդեցությունը արժեթղթերի վրա»,- պարզաբանել է նա։

Չափազանց բարձր ջերմաստիճանները, որոնք զգացվել են Եվրոպայում եւ ԱՄՆ-ում անցյալ տարի, կարող են վնաս պատճառել ոչ միայն մարդկանց առողջությանը, այլեւ խափանել գյուղատնտեսությունը եւ էներգամատակարարումը։ Անցյալ տարի կալիֆոռնիական PG & E ընկերությունը եղանակային պայմանների պատճառով անջատել էր էլեկտրականությունը հարյուրհազարավոր մարդկանց համար ողջ նահանգի տարածքում։

Այս իրադարձությունները շարունակում են ճնշում գործադրել տեղական եւ առավել լայն տնտեսության վրա, նախազգուշացրել է Գրիֆինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ