News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 01
USD
504.47
EUR
553.45
RUB
6.46
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի Օվկիանոգրաֆիայի Սքրիփսի ինստիտուտը եզակի ակվարիում է ստեղծել, որը Phyllopteryx taeniolatus ծովային վիշապներ են պահում. դրանք ծովաձիուկների տեսակին մոտ հազվագյուտ ձկներ են: Վայրի բնության մեջ դրանք հանդիպում են միայն Ավստրալիայի հարավ-արեւմտյան ջրերում գտնվող մարջանե ստորջրյա ժայռերի մոտ: Տեսակը խոցելիների խմբում է, հայտնում է Nat-geo-ն:

Phyllopteryx taeniolatus-ը տափակ մարմին ունի` փոքր գլխով եւ բարակ երկար խարանով: Մարմնի հիմնական գույնը տատանվում է դեղնավունից մինչեւ վարդագույն` փոքրիկ շաղերով, իսկ կրծքի հատվածում մանուշակագույն գծեր են անցնում: Բնական պայմաններում ձկների չափը կարող է հասնել 60 սմ-ի, մինչդեռ ակվարիումում այն 30 սմ-ից ավել հազվադեպ է լինում:

Համալսարանի հինգ մետրանոց ակվարիումում 11 վիշապ եւ ևս երեք ծովաձիուկ (Phycodurus eques) է ապրում: Գիտնականները փորձում են հնարավորինս վերարտադրել բնական միջավայրը, որպեսզի հազվագյուտ ձկները կարողանան բազմանալ, բայց դա հեշտ գործ չէ. նրանց մասին շատ քիչ բան է հայտնի: Այս ձկների` անազատության մեջ գտնվելու ամբողջ պատմության ընթացքում առաջին սերունդը ստացվել է 2001 թվականին (Լոնգ-Բիչում գտնվող խաղաղօվկիանյան ակվարիումում), այնուհետեւ ամբողջ աշխարհում միայն մի քանի նման օրինակ է եղել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագիլն ընկել է բնից ու կոտրել ոտքերը. վիրահատելու համար օգնություն է անհրաժեշտ (վիդեո)
Սա երկրորդ անգամն է, որ դրամահավաք եմ կազմակերպում և խնդրում օգնել…
Շունը հսկայական սերունդ է տվել՝ 20 ձագ մեկ հղիության ընթացքում
Շան տիրուհին պատմել է, որ Կալին ծննդաբերել է 8 ձագերին, այնուհետեւ մի քիչ հանգստացել, եւ եւս 12 ձագ լույս աշխարհ բերել․․․
Սպիտակ արջը քոթոթին լողալ է սովորեցնում
Հանրության սիրելիների թվում է սպիտակ արջերի ընտանիքը․․․
Ագռավները բանականության մակարդակով չեն զիջում պրիմատներին
Ագռավները, չնայած իրենց ոչ մեծ ուղեղին, որոշ պրիմատներից ավելի հիմար չեն․․․
Սահարայում 100 մլն տարեկան թռչող սողունների մնացորդներ են հայտնաբերել
Գիտության համար նոր երեք տեսակի ատամնավոր պտերոզավրերը շատ մեծ հայտնագործություն են, որոնք լույս են սփռում աֆրիկյան թռչող մողեսների էվոլյուցիոն պատմության վրա․․․
Աֆրիկայում մողես-վիշապի նոր տեսակ են հայտնաբերել
Այս ոչ մեծ վիշապներն ապրում են Աֆրիկայի հարավում, նրանց կարելի է հանդիպել դժվարամատչելի լեռնային շրջանների կիրճերում․․․