News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բանակում արտոնյալների հետ կապված, այո, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, հաշվառումներ ունենք եւ օպերատիվ ճանապարհով ստացած, եւ զորամասերում աշխատողներ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Ես ԱԺ հանձնաժողովերի հետ հանդիպման ժամանակ որոշ դեպքեր նշել եմ, չեմ ուզում, որ բացահայտենք այն ռազմավարությունը, որը տանում ենք»,-ասաց նա:

Հարցին, թե որո՞նք են խաղաղ պայմաններում զոհերի պատճառը, ինչ աշխատանք է տարվում, որ նման բաներ չլինեն, նա արձագանքեց. «13 զոհերից 8-ի պատճառը հստակ գիտենք եւ այդ ուղղությամբ զբաղվում ենք. 4-ը հիվանդության հետ է կապված, 4-ը՝ դժբախտ պատահարի:  Ընդ որում, դժբախտ դեպքից 3 զոհերը ձնահոսքի տակ ընկնելու պատճառով է:

Մնացած դեպքերում, այդ թվում ինքնասպանության հասցնելու դեպքերին, բոլորի վերաբերյալ հարուցված են քրեական գործեր, եւ դրանց շրջանակներում բոլոր հարցերի պատասխանները կլինեն:

Մեր մասով, որտեղ մենք հայտնաբերել ենք ծառայության հետ կապված բացթողումներ, բացի կոնկրետ պատիժներից, ամեն շաբաթ շրջաբերականներ ենք ուղարկում ամբողջ զինված ուժերի հրամանատարական կազմին, որտեղ տեղեկացնում ենք կատարված դեպքի նկարագիրը, ծնող պատճառները, կամ կարգադրական, կամ առաջարկի կարգով, որ իրենք տեղերում որոշումներ կայացնեն, որպեսզի այդ դեպքերը բացառվեն: Իսկ կոնկրետ դեպքերի դեպքում 1-2 օրվա ընթացքում ըստ նյութերի տալիս ենք, չենք սպասում, որ ամբողջական պատկերը լինի: Տեսանք, որ կոնկրետ թերությունն առկա է, շտապ նշվում է, որ դա տեղում վերացվի»:

Ինչ վերաբերում է Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին, նա նշեց. «Մենք համագործակցում ենք ռազմական ոստիկանության հետ եւ ես չեմ կարող ՌՈ պետի գործունեության հետ կապված գնահատականներ տալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ