News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ընդունված է կարծել, որ մահը կյանքի այլընտրանք չունեցող հետեւանքն է, բայց Turritopsis Nutricula մեդուզան սա հերքում է: Խոսքը ծովային օրգանիզմի մասին է, որը բնական պատճառներով չի մահանում. կարող է մահանալ միայն, եթե նրան, օրինակ, ուտեն, փոխանցում է Planet- today-ը:

Turritopsis Nutricula մեդուզան ինքնատիպ ծովային տեսակ է: Հասունության հասնելով՝ այս մեդուզաներն իջնում են օվկիանոսի հատակ, որտեղ վերածվում են պոլիպների՝ ծածկված խիտինից կուտիկուլայով: Այնուհետեւ կուտիկուլայի տակ հայտնվում են երիկամները, որոնցից առաջանում են նոր մեդուզաներ: Այսպիսի ցիկլը կրկնվում է անվերջանալիորեն՝ մեդուզայի համար փաստացի անմահություն երաշխավորելով:

Ծովային կեսաբաններն ասում են, որ ինքնատիպ մեդուզաները սկզբնապես հայտնաբերվել են Կարիբյան ծովում: Բայց վերջին տասնամյակներին դրանց տարածման շրջանակը մի փոքր ընդարձակվել է, ուստի մեր օրերում անմահ էակին կարելի է հանդիպել մեծ թվով արեւադարձային եւ բարեխառն ծովերում:

Կենսաբանական կյանքը, որի ներկայացուցիչներն ենք նաեւ բոլորս, կարող է չափազանց բազմակերպ լինել: Turritopsis Nutricula մեդուզաները հավերժ են ապրում, իսկ թիթեռները եւ ճանճերը՝ ընդամենը մեկ օր: Բայց սա չի նշանակում, որ մեկօրյա միջատների բախտն ավելի քիչ է բերել, քան մեդուզաների. կյանքն ինքնին հրաշք է, ուստի հիասքանչ է իր ամբողջ բազմակերպությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ