News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իդլիբում իրավիճակը սպառնում է անվերահսկելի ռազմական էսկալացիայի վերաճել. Ֆրանսիան եւ Գերմանիան պնդում են, որպեսզի անհապաղ զինադադար հաստատվի եւ վերսկսվի քաղաքական գործընթացը: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` լքելով ԵՄ բյուջեի հարցով ձախողված գագաթնաժողովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա նաեւ մտահոգություն է հայտնել, որ ռազմական գործողությունները նոր միգրացիոն ճգնաժամի կարող են հանգեցնել Եվրոպայում. փախստականների հավանական թիվը նա գնահատել է 2 միլիոն:

«Իրավիճակը ծայրաստիճան վտանգավոր է: Երեկ եւս երկու թուրք զինծառայող մահացավ, այսինքն ՝ հարձակման սկզբից նրանց թիվը տասնյակ էր: Դա կարող է անվերահսկելի ռազմական էսկալացիայի հանգեցնել»,- ասել է նա: - Իդլիբում տեղի ունեցած բախումների արդյունքում մենք նոր միգրացիոն ճգնաժամի ենք բախվում: Ես խոսել են մի շարք հասարակական կազմակերպությունների հետ, որոնց տվյալների համաձայն, 2 միլիոն մարդ կա, ովքեր այնտեղ ծայրահեղ վտանգավոր վիաճակում են գտնվում կամ դարձել են փախստական»:

Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է ավելի վաղ Ելիսեյան պալատի կողմից Փարիզում տարածած հայտարարությունն այն մասին, որն ինքը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ուրբաթ հեռախոսազրույցներ են ունեցել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի եւ հինգշաբթի` Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ նրա` Ֆրանսիան եւ Գերմանիան կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել եւ վերսկսել քաղաքական երկխոսությունը, ինչպես նաեւ ստամբուլյան ձեւաչափով քառանկյուն հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Թուրքիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ:

Ընդ որում, տեղի ունեցողի համար Մակրոնը մեղադրել է Միացյալ Նահանգներին: «Իդլիբում ռազմական լուծում չի կարող լինել, - կարծում է նա: - Ամբողջ տեղի ունեցողը ԱՄՆ-ի` Սիրիայից դուրս գալու հետեւողական սխալների արդյունք է, որը թողեց իրավիճակը Իդլիբում այս երկու գերտերությունների ձեռքում (Ռուսաստան եւ Թուրքիա): «Նախօրեին մենք հեռախոսով խոսեցինք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, իսկ այսօր առավոտյան` Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ»:

«Մենք տեսնում ենք, որ Իդլիբում մարդասիրական աղետ է տեղի ունենում: Մենք տեսնում ենք, որ ռեժիմի ուժերը (Սիրիայի օրինական նախագահ Բաշար Ասադի), որին աջակցում է Ռուսաստանը, շարունակում են իրենց հարձակվողական գործողությունները, եւ մենք մի շարք ռիսկեր ենք տեսնում: Մենք տեսնում ենք մարդասիրական աղետը, տեսնում ենք ոչնչացված հիվանդանոցները եւ մարդասիրական ճամբարները, ինչը բացարձակապես անընդունելի է»,- հայտարարել է Մակրոնը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ