News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 21
USD
494.37
EUR
585.48
RUB
6.41
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսը արդեն աշխարհի շատ երկրների բնակիչներին է ստիպել նյարդայնանալ։ Ինչ-որ տեղ փակում են սահմանները, ինչ-որ տեղ հիվանդանոցներ են կառուցում ու բժշկական դիմակներ բաժանում։ Մոսկվայում առայժմ վարակման դեպքեր չեն եղել, սակայն նախազգուշական միջոցներ արդեն նախաձեռնվում են։ «360»-ի տրամադրության ներքո է հայտնվել ուղեցույց, որը իրավապահ մարմիններում աղբյուրի խոսքերով՝ բաժանել են մոսկովյան ոստիկանության որոշ բաժանմունքներում։

Ուղեցույցի համաձայն՝ ոստիկանության աշխատակիցներն ունեն գործողությունների երեք տարբերակ, որոնք նրանք կարող են նախաձեռնել Չինաստանի քաղաքացիների հետ աշխատանքում։ Եթե իրավապահը կանգնեցնում է ՉԺՀ-ից արտասահմանցու, ապա առաջին հերթին պետք է լուսանկարի նրան, այնուհետեւ ստուգի փաստաթղթերը եւ դրանք նույնպես լուսանկարի։

Եթե փաստաթղթերում ամեն ինչ կարգին է, եւ չինացին եկել է Ռուսաստան ավելի քան երկու շաբաթ առաջ, ապա անհանգստանալու պատճառ չկա։ Արտասահմանցուն կցանկանան լավ օր եւ բաց կթողնեն։

Ավելի լուրջ սցենար է սպասվում նրանց, ով 14 օրից քիչ է երկրում գտնվում։ Այդ դեպքում ոստիկանները պարզում են ՉԺՀ քաղաքացու անձը եւ հայտնում նրա մասին միասնական քոլ-կենտրոնին։ Եթե արտասահմանցին ունի կարանտինի ցուցում, ապա պարեկապահակային ծառայությունը մարդու հարկադիր մեկուսացման արձանագրություն է կազմում։ Նրան ուղարկում են վերականգնման կենտրոն։

Եթե նման ցուցում չկա, ապա շտապօգնություն են կանչում։ Բժիշկները պետք է զննեն արտասահմանցուն, վերցնեն անհրաժեշտ անալիզները եւ ուղարկեն նրան տուն՝ կարանտինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ