Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան մեկնելուց առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Fox հեռուստաընկերության թղթակիցը Էրդողանից կրկին հետաքրքրվել է մեկ օր առաջ արած «մի քանի հատ զոհ ունենք» արտահայտության հետեւանքների մասին, ինչին ի պատասխան Էրդողանն ասել է, թե թող Fox–ը նորմալ լրատվամիջոց լինի, նոր նման հարցերի մեջ մտնի։
Էրդողանը փորձել է շտկել իր հայտարարությունը եւ շեշտել է, թե Իդլիբում Թուրքիան ունի 2 զոհ։