News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նախկինում քաղաքական իշխանությունից իմ գործընկերները հայտարարում էին, որ Հայաստանում դատական ամբողջ համակարգը կոռումպացված է: Սակայն այսօր ես նույն քաղաքական ուժի ներկայացուցիչներից եմ լսում, որ մեր դատական համակարգը, ընդհանուր առմամբ, վատը չէ: Այս մասին փետրվարի 25-ին ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած Հայաստանի Դատական օրենսգրքում եւ կից օրենքներում բարեփոխումների թեմայով լսումների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Ըստ խորհրդարանականի` ներկայիս կառավարությունը փորձում է իրենց հավաստիացնել, որ երկրում ընդամենը մի քանի դատավոր է մնացել, որ «ջուր են պխտորում»:
«Այս կապակցությամբ ես երկու եզրակացություն ունեմ. կամ նախկինում մեր քաղաքական գործընկերները հանդես են եկել անպատասխանատու հայտարարություններով եւ վարկաբեկել են բարեխիղճ դատավորներին, կամ նրանք արդեն հավատարմության երդում են ստացել դատական համակարգում աշխատող դատավորների մեծ մասից: Երկու դեպքում էլ դա անընդունելի է, եւ անպատասխանատու վերաբերմունքի օրինակ է»,- շեշտեց Սիմոնյանը:

Պատգամավորի խոսքով` օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է Կառավարությունը, չի նպաստում Հայաստանում անկախ դատական համակարգի կայացմանը, այլ միտված է դատավորներին վախեցնելուն:

«Բայց նրանք չեն վախենում են ոչ թե օրենքի խստությունից, այլ կոնկրետ անձանցից: Դա ոչ մի կերպ չի նպաստի անկախ դատական մարմին ունենալու մեր ձգտմանը»,- պարզաբանեց խորհրդարանականը` հավելելով, որ դա չի կարող մտահոգություններ չառաջացնել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ