News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը նշանակալի ներդրում է ունենում ՀԱՊԿ երկրների հավաքական անվտանգության մեջ եւ ակտիվ դիրքորոշում, կառուցողական բիզնես մոտեցում է դրսևորեւմ կազմակերպության ամրապնդման եւ զարգացման հետ կապված բոլոր հարցերի շուրջ: Երեւանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Դա իսկապես այդպես է: Դա նկատելի է բոլոր ուղղություններով»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` հավելելով, որ այցի ընթացքում նա մի շարք հանդիպումներ է ունեցել պաշտպանության նախարարի հետ, խորհրդարանում, արտաքին գործերի նախարարի հետ: «Հայաստանը բավականին կառուցողականորեն է աշխատում այս բոլոր ոլորտներում: Ես շատ փաստարկներ չեմ բերի: Որպես օրինակ կնշեմ, որ Հայաստանի խորհրդարանը բավականին ծանրակշիռ կերպով ներկայացված է ՀԱՊԿ ԽՎ-ում եւ ակտիվ դիրք է զբաղեցնում: ՀԱՊԿ շրջանակներում ընդունված համաձայնագրերը, որոնք վավերացում են պահանջում, Հայաստանը, պետք է նշել, վավերացնում է` առանց հապաղելու, բավականին արագ»,- նշել է Ստանիսլավ Զասը:

«Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարությանը: Մի փաստ, որը խոսում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ներդրման մասին: Այս տարի մենք հավաքական պաշտպանության ուժերի եւ միջոցների յոթ զորավարժություն ենք պլանավորել: Դրանցից երկուսը կանցկացվեն Հայաստանում, այդ թվում նաեւ` դրանցից ամենախոշորը` «Փոխգործակցություն 2020»-ը` օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ զորավարժությունը: Հայաստանը ավանդաբար շատ լուրջ է ընդունում զորքերի պատրաստման այս ձեւը: Սա ցանկացած բանակի պատրաստության ամենաբարձր ձեւն է` զորավարժությունը: Վստահ ենք, որ այն պատվով կհաղթահարի բոլոր կազմակերպչական եւ տեխնիկական խնդիրները, եւ մենք զորավարժությունը կանցկացնենք լավ արդյունավետությամբ»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Արտաքին գործերի նախարարության մասով կազմակերպության գլխավոր քարտուղարը նշել է հաջողված աշխատանքը եւ շնորհակալություն հայտնել նախարարին եւ գերատեսչությանը` ՀԱՊԿ-ին ցուցաբերած ուշադրության համար: «ՀԱՊԿ-ի ամենակարեւոր փաստաթուղթը` հավաքական անվտանգության` մինչեւ 2025 թվականի ռազմավարությունը մշակվել է բավականին երկար ժամանակահատվածում: Աշխատանքներն ավարտվել են 2016 թվականին` Հայաստանի նախագահության ներքո: Փաստաթուղթը ստորագրվել է Երեւանում: Մեծ աշխատանք էր տարվել, նախագահող երկիրը` Հայաստանը, եւ Արտաքին գործերի նախարարությունն իրենց լավ դրսեւորեցին: Սա մի օրինակ է, որը լավ է բնութագրում երկրի դերը»,- նշել է Ստանիսլավ Զասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ