News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

«ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Հանձնաժողովի որոշման վերաբերյալ տեղեկությունները կհրապարակվեն քիչ անց՝ նիստից հետո»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման համար կառավարական հանձնաժողով չի ստեղծվելու, քանի որ Սամվել Կարապետյանը կոչումներ չունի։ Այդ մասին Կարապետյանի հարազատներին ասել էին ԿԳՄՍ նախարարությունից։ Նշենք, որ այդ տեղեկությունը սոցցանցերում բացասական արձագանք էր ստացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ