News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 20
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի կառավարությունը ներկայացրել է ձեռնարկությունները պաշտպանելու միջոցառումները, ինչպես նաեւ թարմացրել աշխատանքային կանոնակարգը Եվրոպայում կորոնավիրուսի տարածման համատեքստում: Երկրի սոցիալական հարցերի եւ առողջապահության նախարարության հրապարակած նոր կանոնների համաձայն՝ գործատուները կարող են անցնել հեռահար աշխատանքի ձեւաչափին անկախ աշխատակցի համաձայնությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եթե զբաղեցրած պաշտոնը թույլ է տալիս, հեռահար աշխատանքն ամենանախընտրելի լուծումն է: Աշխատանքի այդպիսի կազմակերպումը սովորաբար պահանջում է աշխատակցի եւ գործատուի համաձայնությունը: Սակայն աշխատանքային օրենսգրքի L. 1222-11 հոդվածը հիշատակում է համաճարակային ռիսկը որպես հնարավոր հիմք առանց [աշխատակցի] համաձայնության հեռահար աշխատանքի անցնելու համար»,-ասված է հրապարակման մեջ:

Ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի աշխատանքի նախարար Մյուրել Փենիկոն հայտնել է, որ ծնողները, որոնց երեխաները գտնվում են կարանտինում, իրավունք ունեն ստանալ վճարվող արձակուրդ առաջին իսկ օրվանից:  Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը հայտարարել է, որ այսուհետ կորոնավիրուսը համարվում է ֆորս-մաժորային գործոն, որը կարող է ծառայել որպես հիմք պետական պայմանագրերի կատարումն ուշացնելու համար առանց տուգանքի վտանգի: Բացի այդ, նա խոստացել է հետաձգել հարկերի վճարումն ու սոցիալական վճարների փոխանցումն այն ընկերությունների համար, որոնց բիզները տուժում է համաճարակի հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել