News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: 

«1988 թ․-ի փետրվարյան այս օրերին Սումգայիթում ջարդեր ու սոսկալի բռնություններ էին կիրառվում տեղի հայ բնակչության նկատմամբ։ Սա իհարկե մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, որը Ադրբեջանի իշխանությունները անընդհատ փորձում են խեղաթյուրել կամ էլ կեղծել՝ որպես հակափաստարկ բերելով Խոջալուի հորինված դեպքերը: Բնական է, որ այդ փորձերը դատապարտված են ձախողման, քանի որ իրականությունը հնարավոր չէ քողարկել։ Մենք էլ մեր կողմից միջազգային տարբեր ամբիոններից անընդհատ խոսում և բարձրաձայնում ենք Սումգայիթյան ողբերգության մասին՝ փորձելով ընդգծել Ադրբեջանական ռեժիմի հայատյաց և ընդհանրապես մարդատյաց բնույթը», գրել է Է.Մարուքյանը։ 

Իրականում, ըստ Էդմոն Մարուքյանի, Սումգայիթյան ջարդերը դեռևս չեն կարող անցյալ լինել, քանի որ «Ադրբեջանը շարունակում է գործել այդ նույն ֆաշիստական տրամաբանությամբ»։

«Քնած հայ սպայի կացնահարումը, Ապրիլյան պատերազմի ժամանակ արձանագրված գազանություններն ու բազմաթիվ այլ դեպքեր ասվածի վառ վկայությունն են։  Բոլոր այս փաստերը դրված են աշխարհի և մարդկության առջև՝ որպես ապացույց այն ճշմարտության, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում», գրել է ԼՀԿ ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ