News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Սոցիալական շարժում»-ը քաղաքական օրակարգ չունի: Այս մասին այսօր` փետրվարի 29-ին, շարժման համագումարի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Լավ է, որ սեփական իրավունքների, այդ թվում սոցիալական իրավունքների պաշտպանության  շուրջ հավաքվում են այսպիսի թվով մարդիկ` ներկայացնելով տարատեսակ սոցիալական խմբեր, տարատեսակ պրոբլեմների շուրջ հավաքված մարդկանց, բայց մյուս կողմից սա վատ է,  որովհետեւ եթե թռիչքային ձեւաչափով լուծված լինեին այն բոլոր պրոբլեմները, որոնք ՀՀ-ում մարդկանց  դեռ 2 տարի առաջ հանեցին ոտքի, այսինքն սոցիալական վատ կենսակերպը, բացասական իրավիճակը, դժվար պայմանները, ապա այսօր, այստեղ մարդիկ չէին հավաքվի եւ դա ինձ համար էլ ուրախալի կլիներ: Բայց քանի դեռ խնդիրը կա, ուրեմն  անհրաժեշտ է գնալ դրա լուևծման ճանապարհով: Եւ քանի որ շատ են այդ հարցը ինձ տալիս, ուզում եմ անդրադառնամ եւ ասեմ, որ մենք քաղաքական օրակարգ չունենք, բայց եթե կա ծանր սոցիալական վիճակ, դա նշանակում է, որ դա անցյալի դրսեւորում է»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` քաղաքական օրակարգ չունենալով հանդերձ իրենք  թույլ չեն տա, որ անցյալի պոբլեմները մնան ժողովրդի գլխին կանգնած եւ իրենք կոչված են աջակցելու, որպեսզի այդ խնդիրները լուծում ստանան:

«Մեր բոլոր ակցիաները, հավաքները, միջոցառումները, համաժողովներն ու հանրահավաքները, որոնց մենք մպատրաստվում ենք, լինելու են ոչ բռնի, թավշյա, հանդուրժողական, բայց խնդիրներ առաջարկելու եւ դրանց լուծումները տալու ձեւաչափի  մեջ»,- հավելեց նա:

Նշենք, որ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր` փետրվարի 29-ին, անցկացվում է Սոցիալական շարժման 2-րդ ընդլայնված համաժողովը:

Համաժողովին մասնակցում են քսանից ավելի կազմակերպված սոցիալական նախաձեռնություններ և միություններ։

Ներկայացվելու է միասնական սոցիալական օրակարգ-պահանջագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ