News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 10
USD
406.28
EUR
415.5
RUB
6.72
Տեսնել լրահոսը

Գործող իշխանությունից պահանջում ենք դուրս գալ առօրեականության հոգեվիճակից, սթափվել և արդյունավետ քայլեր կատարել բնակչության պաշտպանության նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը։

«Հայաստանում արդեն արձանագրվել է կորոնովիրուսով հիվանդացածության դեպք:

Գործող իշխանությունից պահանջում ենք դուրս գալ առօրեականության հոգեվիճակից, սթափվել և արդյունավետ քայլեր կատարել բնակչության պաշտպանության նպատակով:

Այդ նպատակով անհրաժեշտ է անցնել կառավարման արտակարգ ռեժիմի՝ առնվազն կատարելով հետևյալ քայլերը.

1. մշակել և հաստատել գործողությունների ծրագիր,
2. ստեղծել արտակարգ իրավիճակի կառավարման շտաբային մարմին,
3. իրականացնել իրավիճակի մոնիթորինգ և պարբերաբար իրազեկել բնակչությանը,
4. հնարավորինս ուժեղացնել սահմանային անցակետերի կանխարգելիչ հսկողությունը, արգելել կորոնավիրուսի տարածման օջախներ ունեցող երկրներից մուտքը ՀՀ, բացառել հավաքները, մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումները, սահմանափակել բնակչության տեղաշարժը,
5. առնվազն փակել նախադպրոցական և դպրոցական հիմնարկները, իսկ հիվանդության տարածման աճման դեպքում՝ նաև բուհերը և այլ հաստատությունները,
6. ապահովել բնակչության ուսուցումը,
7. ստեղծել հիվանդության տարածման կանխարգելման և հիվանդների բուժօգնության համար անհրաժեշտ ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարներ ու ֆոնդեր և սահմանել դրանց օգտագործման կարգը,
8. մոբիլիզացնել և ներգրավել պետական կառավարման համակարգի, ինչպես նաև՝ հանրային ինստիտուտների, մասնավոր բիզնեսի և բնակչության ռեսուրսները (օրենքով սահմանված շրջանակներում և/կամ համաձայնաբար),
9. հնարավոր աջակցության համար դիմել արտերկրաբնակ հայությանը և կազմակերպել դրա արդյունավետ ընդունումն ու օգտագործումը,
10. անհապաղ կերպով մշակել և ընդունել անհրաժեշտ իրավակարգավորումներ,
11. բավարար մակարդակով համագործակցել միջազգային կառույցների և օտարերկրյա գործընկերների հետ՝ առաջադեմ փորձի ներառման միջոցով իրավիճակն առավելագույն արդյունավետությամբ կառավարելու համար»,-նշված է հայտարարությունում:

 

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ