News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի կառավարությունը պատասխանատվություն չի ստանձնել 5000 ազատազրկված թալիբ ազատելու հարցում, ինչի մասին ասվում է ԱՄՆ-ի եւ «Թալիբան»-ի միջեւ ստորագրված համաձայնագրում, հայտարարել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին, հաղորդում է Reuters-ը:

Աֆղանական բանտերից ազատազրկվածներին ազատ արձակելու մասին թալիբների պահանջը չի կարող լինել նախապայման ուղիղ բանակցությունների համար, հայտարարել է Գանին:

Միացյալ Նահանգների եւ թալիբների միջեւ ստորագրված համաձայնագրում ասվում է, որ երկու կողմերը պարտավորվում են օպերատիվ կերպով ազատել ռազմական եւ քաղաքական բանտարկյալներին որպես վստահության ամրապնդման միջոց բոլոր համապատասխան կողմերի համակարգման եւ հաստատման պարագայում:

Ըստ փաստաթղթի՝ մարտի 10-ին կազատվի մինչեւ 5000 բանտարկյալ թալիբ, որոնք կփոխանակվեն 1000 աֆղանցի գերիների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ