News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է իտալական Սարդինիա կղզում, հայտնում է Sky TG24-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Նշվում է, որ հիվանդ տղամարդը հոսպիտալացվել է Կալյարիի հիվանդանոց: Ըստ Սարդինիայի իշխանությունների` առողջության բարձրագույն ինստիտուտը պետք է պաշտոնապես հաստատի դեպքը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հիվանդության առաջին տեղական բռնկումները Լոմբարդիայում՝ Միլանի մերձակայքում գտնվող Լոդի քաղաքում, ինչպես նաեւ Վո բնակավայրում (Վենետոյի շրջան) գրանցվել են փետրվարի 21-ին: Այնուհետեւ վարակի դեպքեր են հայտնաբերվել հյուսիսային այլ շրջաններում` Պիեմոնտեում եւ Էմիլիա-Ռոմանյեում: Առանձին դեպքեր են գրանցվել երկրի գրեթե բոլոր շրջաններում, այդ թվում նաեւ` մայրաքաղաք Լացիոյում: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է ավելի քան 1.6 հազարի: 34 մարդ մահացել է, սակայն կորոնավիրուսից մահվան դեպքերը պետք է դեռ հաստատվեն:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը 2019-nCoV նոր տեսակը կորոնավիրուսն է: Ըստ վերջին տվյալների` ամբողջ աշխարհում վիրուսով վարակվել է 89.044 մարդ, 3.042 մարդ մահացել է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ