News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսն ու աշխարհում դրա շուրջ ստեղծված խուճապը հետապնդում են երեք գլխավոր նպատակ՝ քաղաքական, տնտեսական եւ հանրությունների արժեքային դրվածքը փոփոխելու նպատակ: Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վերլուծաբան Դավիթ Ասլանյանը:

Նրա խոսքով՝ քաղաքական բաղադրիչը հանգում է հին աշխարհակարգի կողմնակիցների եւ հակառակորդների դիմակայությանը, ինչով էլ պայմանավորված է այն, որ համաշխարհային լրատվամիջոցների տեղեկատվական բաղադրիչը կենտրոնացած է Չինաստանի եւ Իրանի վրա:

«Քաոսի տնտեսական նպատակն այն է, որ դանդաղեցնի աշխարում տնտեսական աճի տեմպերը, իսկ դրա համար լավագույն մեթոդը Չինաստանի տնտեսությանը հարվածելն է: Այս ամենի բարձրակետը պետք է լինի նոր աշխարհակարգի ներկայացուցիչների միջեւ արժեթղթերի վերաբաշխումը: Երրորդ կարեւոր նպատակն է հանրությունների արժեքային համակարգերի փոփոխությունը եւ աշխարհում ալտրուիզմի մասնիկների վերջնական կործանումը, ինչը թույլ կտա ավելի մեծ արդյունավետությամբ կառավարել մարդկությանը»,- հավելեց նա:

Դավիթ Ասլանյանը զարմանք հայտնեց այս իրավիճակի հանդեպ հայ պաշտոնյաների հակադիր մոտեցումների առումով:

«Ես, սակայն, դրա մեջ չեմ խորանա: Կարող եմ միայն ասել, որ տնտեսական տեսանկյունից այս իրավիճակը մեզ վրա լուրջ ազդեցություն չի ունենա այն պատճառով, որ մենք թույլ տնտեսություն ունենք, իսկ մեր հանրության արժեքային համակարգի փոփոխության տեսանկյունից ամեն ինչ կախված է մեր մենթալիտետից՝ որքանով կկարողանանք ուժեղ լինել: Կարծում եմ, որ 2016 թվականի ապրիլին մեր զինվորները չզոհվեցին այն բանի համար, որ այսօր մենք իրար կոկորդ կրծենք բժշկական դիմակների պատճառով, եւ սրանով ամեն ինչ ասված է»,- ամփոփեց վերլուծաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ