News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կորոնավիրուսի ստուգում չի անցել, սակայն պահպանում է անվտանգության կանոններն ու դադարեցրել է ձեռքեր սեղմելը։ Այս մասին հայտնել է Paris Match ամսագիրը՝ հղում կատարելով ֆրանսիական առաջնորդի շրջապատին։

Թերթի աղբյուրների խոսքերով՝ Մակրոնը «հրաժարվել է հանդիպումների ժամանակ ձեռքսեղմումներից»։ «Մենք մշակում ենք կորոնավիրուսից նրան պաշտպանելու միջոցառումների հատուկ համակարգ»,- հավելել է թերթի զրուցակիցը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Սանիտարաբժշկական Santé publique France գործակալությունը հայտնել է Ֆրանսիայի տարածքում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպքերի մասին։ Այսպիսով, դրանց ընդհանուր թիվը փետրվարի սկզբից հասել է 204-ի։ Վերջին տեղեկատվության համաձայն, չորս մարդ մահացել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ