Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակնկալում է, որ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին հետ իր բանակցությունները կհանգեցնեն Սիրիայի հյուսիս-արեւմուտքում Իդլիբ նահանգում հրադադարի արագ հասնելուն, փոխանցում է Reuters-ը:
Պուտինն ու Էրդողանը բանակցություններ կվարեն հինգշաբթի՝ մարտի 5-ին, Մոսկվայում:
Կրեմլը հայտնել է, թե հույս ունի, որ Պուտինն ու Էրդողանը բանակցությունների արդյունքներով կկարողանան համաձայնեցնել ճգնաժամի կարգավորման համատեղ միջոցառումները: