News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարտի 6-ին Երեւանում ներկայացվել են տարածքային զարգացման եւ բարեփոխումների տեխնիկական աջակցության պիլոտային դրամաշնորհային սխեմաների արդյունքները: «Տարածքային զարգացման պիլոտային դրամաշնորհային սխեմա» (PRDP) (2016-2020) ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցությունը սոցիալ-տնտեսական արագացված զարգացմանը, Հայաստանի մարզերի եւ Երեւանի կայունության ու կենսունակության բարձրացմանը, փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, երկրի տնտեսական, սոցիալական եւ տարածքային միասնության սատարմանը: Դրամաշնորհային սխեման բաղկացած է 8 նախագծերից՝ ընդհանուր 10 մլն եվրո արժեքով, որոնք ամբողջ երկրում ստեղծել են 500 նոր աշխատատեղեր:

Դրանից բացի, ներկայացվել են նաեւ «EU4Regions. Հայաստանում տարածքային զարգացման քաղաքականության աջակցություն՝ PRDP» (2018-2020) ծրագրի արդյունքները՝ ուղղված ավելի քան 150 հաստատությունների քաղաքական աջակցության ապահովմանը, ներուժի զարգացմանը եւ երկրի թույլ զարգացած մարզերին դրամաշնորհային սխեմայի ուղիղ տեխնիկական աջակցությանը՝ 31,1 մլն եվրո ընդհանուր գումարով:

Եվս 14 մլն եվրո է տրամադրվել «Տեղական սուբյեկտների ուժեղացում՝ հանուն զարգացման» նախագծի շրջանակում:

Նշված նախագծերով աշխատանքների արդյունքների ամփոփումից հետո ներկայացվել է նաեւ 2019-2025 թվականների համար Հայաստանի տարածքային զարգացման վերանայված ռազմավարությունը:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տարածքային զարգացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը եւ քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումը Եվրամիության եւ Հայաստանի համագործակցության գերակա ուղղություններն են:

«Հավասարաչափ տարածքային զարգացման շրջանակում կարեւոր նշանակություն ունի խոցելի ուղղությունների թիրախային աջակցությունը, նախագծերի իրականացման բյուջեի ռազմավարության մշակումը, սուբյեկտների լայն շրջանակի ներգրավումը»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն հաշվի է առել այս ոլորտում ծրագրերի իրականացման փորձը եւ մտադիր է կիրառել ավելի արդյունավետ գործիքներ ու մեխանիզմներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ