News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կիրակի Բաքվում խոչընդոտել են ֆեմինիստուհիների ակցիան, ոստիկանությունը հերթական անգամ ուժ է գործադրել լրագրողների դեմ, հաղորդում է Turan-ը:

Ամենից շատ տուժել է Meyda TV-ի լրագրող Իզոլդա Աղաեւան, որը պարանոցի հատվածում քերծվածք է ստացել: Նույն հեռուստաալիքի մեկ այլ լրագրող՝ Այսել Ումոդովային ձերբակալել են, երբ նա ֆիքսել է ակցիայի մասնակիցներից մեկի ձերբակալումը: Լրագրողը մի քանի ժամ անցկացրել է ոստիկանական բաժանմունքում, նրանցի պահանջել են ջնջել տեսանյութը, սակայն նա չի տրվել ճնշմանը, արդյունքում նրան ազատ են արձակել:

Toplum TV-ի լրագրող Զարիֆա Նովրուզը ձեռքի վնասվածք է ստացել, նրանից խլել եւ վնասել են բջջային հեռախոսն ու մամուլի քարտը: Ճնշման են ենթարկվել նաեւ Turan-ի լրագրողներ Ազիզա Քերիմովնա եւ Տատյանա Կրյուչկինան, azadlıq.info-ի լրագրող Ֆարգանա Նովրուզովան, Mikroskop Media-ի լրագրող Նարգիզ Աբդսլամովան, anews.az-ի լրագրող Սամիրա Ալին: Լրագրողների մի մասը տուժել է ակցիայից հետո, երբ նրանք մեկնել են ոստիկանական բաժանմունք, որպեսզի սպասեն ակցիայի մասնակիցների ազատ արձակմանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Ամենաշատ