«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է Բաքվում լրագրողների դեմ ոստիկանական բռնությունը: Կիրակի հաղորդվել է, որ Բաքվում ոստիկանները բռնություն են կիրառել ֆեմինիստուհիների դեմ:
«Մարտի 8-ին 8 լրագրողներ բռնության են ենթարկվել: Վնասվածքներ, ձերբակալություններ, մամուլի քարտերի պատռում… Մենք դատապարտում ենք նման անթույլատրելի ճնշումը լրագրողների նկատմամբ»,- ասվում է կազմակերպության թվիթթերյան էջում, հաղորդում է Turan-ը: