News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովում հոկտեմբերի 1-ին լսվել է Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ հարցը:

ԵԽԽՎ-ում հայաստանյան խորհրդարանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հանձնաժողովի նիստի ավարտից անմիջապես հետո «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է, որ Հայաստանի հարցը ԵԽԽՎ-ի լիագումար նստաշրջանի օրակարգ մտցնելու մասին որոշում չի կայացվել, թեեւ քննարկման ընթացքում որոշակի առաջարկներ պարտավորությունների կատարման առնչությամբ արվել են:

Հանձնաժողովում նախ ներկայացվել է, թե առ այս փուլը ինչ աշխատանքներ են կատարել Հայաստանի իշխանությունները: Հարցի քննարկման ընթացքում էլ հանձնաժողովն ընդգծել է այն բոլոր առաջնահերթ խնդիրները, որոնց շարունակելու է հետեւել: «Մասնավորապես, ոստիկանության ռեֆորմը եւ ընտրական ռեֆորմը՝ օրենսդրության փոփոխությունը մասնավորապես, եւ ռադիոյի, հեռուստատեսության հետ որոշակի անելիքներ կան, ընդհանուր առմամբ` այն բոլոր բարեփոխումները, որոնք սպասում են մեզանից՝ ըստ բանաձեւի»,- նշել է Հարությունյանը եւ հավելել, որ հանձնաժողովում չի քննարկվել 2008 թվականի մարտի 1-2-ի իարադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը, որովհետեւ այն դեռեւս թարգմանված չէ, սակայն զեկույցին անդրադառնալու են Մոնիտորինգի հանձնաժողովի մոտակա նիստերից մեկում: Ըստ Հարությունյանի՝ Մոնիտորինգի հանձնաժողովը ոստիկանության գործողությունների վիճարկման հետ կապված անկախ մարմին ձեւավորելու հարց է բարձրացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ