News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 18-ին Եվրոպական հանձնաժողովն ու Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչները առաջ են քաշել 2020 թվականից հետո ժամանակահատվածի համար Արևելյան գործընկերության քաղաքականության երկարաժամկետ նպատակադրումների վերաբերյալ առաջարկը:

Դրանք ուղղված են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի հետ առևտրի ծավալների մեծացմանը, կապի ամրապնդմանն ու տնտեսական ինտեգրման խորացմանը, ժողովրդավարական հաստատությունների, օրենքի գերակայության, շրջակա միջավայրի և կլիմայի ճկունության ամրապնդմանը, թվային փոխակերպմանն աջակցելուն, ինչպես նաև արդար և ներառական հասարակությունների խթանմանը:

«Մեր հարևանների ուժը նաև Եվրոպական միության ուժն է. Արևելյան գործընկերությունը շարունակում է լինել ԵՄ արտաքին քաղաքականության կարևորագույն տարրը: Մեր առաջարկներն էլ ավելի կամրապնդեն գործընկեր վեց երկրներին՝ արտացոլելով մեր ընդհանուր առաջնահերթություններն ու մարտահրավերները՝ միաժամանակ շեշտը դնելով բոլոր քաղաքացիների համար շոշափելի և դրական արդյունքների ապահովման վրա»,-ասել է բարձր ներկայացուցիչ - փոխնախագահ Ժոզեպ Բորելը:

Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհելին նշել է. «Մենք շատ հստակ ուղերձ ենք հղում մեր Արևելյան գործընկեր երկրներին. մենք կօգնենք ձեզ կառուցել ուժեղ տնտեսություններ և ապահովել աճ ու աշխատատեղեր՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավելու և տրանսպորտի, էներգետիկայի ու շրջակա միջավայրի նման առանցքային ոլորտներում կապակցելիության ամրապնդման միջոցով: Մենք միասին սերտորեն աշխատելու ենք` արձագանքելու բոլոր ուղղություններում մերօրյա մարտահրավերներին, այդ թվում՝ ընթացիկ COVID-19 պանդեմիային»:

Հիմնվելով Գործընկերության առաջին 10 տարվա ձեռքբերումների վրա՝ այսօրվա առաջարկը նախանշում է, թե ԵՄ-ն՝ ներկայիս հիմնախնդիրների լույսի ներքո, ինչպես է գործընկեր երկրների հետ միասին աշխատելու ընդհանուր մարտահրավերների հաղթահարման և իրենց ճկունության ամրապնդման ուղղությամբ, որն էլ հանդիսանում է քաղաքականության գլխավոր նպատակը՝ 2020 թվականից հետո ժամանակահատվածի համար:

 Այսպիսով` ԵՄ-ի և գործընկերների համատեղ աշխատանքը կշարունակվի քաղաքականության նոր առաջնահերթությունների ուղղությամբ՝ էկոլոգիական վերափոխմանը և թվային վերափոխմանն աջակցելու ու բոլորի համար գործառնող տնտեսություններ ապահովելու, մասնավորապես՝ երիտասարդության զբաղվածության հնարավորություններն ընդլայնելու և գենդերային հավասարությունը խթանելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ