News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

ԱՄԷ առողջապահության նախարարությունը հայտարարել է հանրային եւ մասնավոր լողափերի ու լողավազանների, ինչպես նաեւ արգիների, կինոթատրոնների եւ մարզասրահների աշխատանքի ժամանակավոր դադարեցման մասին՝ սկսած մարտի 22-ից 2 շաբաթ ժամկետով կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով WAM տեղեկատվական գործակալությանը:

Ռեստորաններն ու սրճարանները կարող են աշխատել սնունդը տուն առաքելու ռեժիմում, դրանք փակ չեն լինի այցելուների համար, եթե անցնեն աշխատանքի սահմանափակ ռեժիմի. «պետք է սպասարկվի հաճախորդների սովորական թվի առավելագույնը 20 տոկոսը, որպեսզի ապահովվի նրանց միջեւ անհրաժեշտ տարածությունը, որը կազմում է առնվազն 2 մետր»,-նշված է հաղորդագրության մեջ:

ԱՄԷ առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ երկրում կա կորոնավիրուսով վարակված 153 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ