News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսում պաշտոնատար անձինք կորոնավիրուսի հետ կապված մահվան եւս երեք դեպք են հաստատել, որոնց թվում տարածաշրջանում մինչեւ 18 տարեկան երեխայի մահվան առաջին դեպքը, հայտնում է Independent-ը։

Սա ԱՄՆ-ում երեխայի մահվան առաջին դեպքն է։ Կորոնավիրուսից վարակվածների թիվը ԱՄՆ-ում անցել է 40 000-ից, Կալիֆոռնիայում՝ 2200-ից։

Լոս Անջելեսի շրջանի առողջապահության վարչության տնօրեն Բարբարա Ֆերերն ասել է, թե վերջին մահը հաստատում է, որ վիրուսը բոլոր տարիքի մարդկանց է վարակում։ Պաշտոնատար անձինք երեխայի ստույգ տարիքի կամ այլ հիվանդությունների մասին ոչինչ չեն հայտնում։

Լոս Անջելեսում նոր վարակվածների թիվը 662 է, այդ թվում՝ 11 մահ։

Կալիֆոռնիայում մեկուսացման ռեժիմ է սահմանվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ