News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Համաձայնագրով սահմանվում է ԵԱՏՄ անդամ երկրների ներքին ջրային ուղիներով նավագնացության կարգը: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստին ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ «Նավագնացության մասին» Համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարարի Արմեն Սիմոնյանը:

Նա, մասնավորապես, նշել է, որ «Նավագնացության մասին» Համաձայնագիրը ստորագրվել է ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների միջեւ 2019 թվականի փետրվարի 1-ին Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում:

Համաձայնագիրը կոչված է թեթեւացնելու ԵԱՏՄ անդամ պետությունների դրոշի ներքո նավարկող նավերի մուտքն անդամ երկրների ներքին ջրային ուղիներ, ինչպես նաեւ` պարզեցնելու երկկողմանի եւ տարանցիկ բեռների, ուղեւորների, ուղեբեռների փոխադրումն ու նավերի բուքսումը»,- պարզաբանել է Սիմոնյանը` հավելելով, որ Համաձայնագրի կարեւոր մասը նավերի փաստաթղթերի եւ դրանց անձնակազմի փոխադարձ ճանաչումն է ԵԱՏՄ անդամ պետություններում: Համաձայնագրով սահմանվում են նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների ներքին ջրային ուղիներով նավագնացության մեխանիզմներ, ընթացակարգեր եւ պայմաններ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ