News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 06
USD
501.55
EUR
542.38
RUB
6.58
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի՝ Արցախին տրվող օգնության ծրագիրն արդեն մոտ 2 տասնամյակ տարբեր «հարձակումների» է ենթարկվում։  Ըստ Արմենպրեսի՝ այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, նկատի ունի այդ օգնության կասեցումը:

«Սա ամենածանր հարձակումն էր, կարծում եմ՝ վատագույնը, որին երբևէ ականատես ենք եղել։ Բայց այստեղ որևէ նոր բան չկա։ Այս վարչակազմը հետևում է Քլինթոնի, Բուշի, Օբամայի, իսկ հիմա արդեն Թրամփի ստեղծած ավանդույթներին»,- նշել է նա։

Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը հիշեցրել է, որ դեռ 1997 թ., երբ Բրեդ Շերմանը Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացրեց ծրագիր՝ Արցախին օժանդակելու հայցով, այն չընդունվեց։ Ըստ Ա. Համբարյանի՝  այդ ժամանակ ծրագիրը քննադատվել է գրեթե նույն կերպ, ինչ այսօր։ Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ հենց այդ քայլի շնորհիվ է, որ ծրագիրը ներառվել է 1998 թ. Ֆիսկալ տարվա բյուջեում։

«Այս ամենը անընդհատ շարունակվել է, որովհետև 20 տարվա ընթացքում մենք ծրագիրը կենդանի ենք պահել։ Երբեք հեշտ չի եղել, երբեք առանց գործադիր իշխանության ընդդիմության չի ընթացել», - նշել է նա: 

Այնուհանդերձ, որոշումը վերջնական չէ: Ըստ Ա. Համբարյանի՝ առաջիկա շաբաթներին ու ամիսներին կպարզվի, երբ սկսվի 2021թ. Օտարերկրյա պետություններին օգնության տրամադրման մասին օրինագծի մշակումը։

«Վերջնական որոշումը կկայացվի իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի փոխգործակցության արդյունքում»,- հայտարարել է Համբարյանը, հավելելով, որ թե՛ Հայ դատի հանձնախմբի, թե՛ Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան և Արցախի համար սա առաջնահերթություն է, ինչի համար նրանք համատեղ աշխատում են։ «Գործընթացը կավարտվի, երբ մենք դադարենք փորձել, իսկ դա երբեք  չի լինի»,- շեշտել է Ա. Համբարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ