News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բուլդոգ ցեղատեսակի երկամյա Կալին անսովոր մեծ սերունդ է տվել։

Շան տերը՝ Էմբեր Ռիսը, պատմել է, որ ցնցված էր այդպիսի արդյունքով, հայտնում է Nat-geo-ն։

«Երբ նրան առաջին անգամ սքանավորեցին, անասնաբույժն ասաց, որ վեց, առավելագույնը ութ ձագի սպասենք։ Հենց դրան էլ ես սպասում էի»,- ասել է Էմբերը։

Շան տիրուհին պատմել է, որ Կալին ծննդաբերել է 8 ձագերին, այնուհետեւ մի քիչ հանգստացել, եւ եւս 12 ձագ լույս աշխարհ բերել։ Սակայն 20-ից գոյատեւել են միայն 11-ը։ Անասնաբույժի խոսքերով՝ նման դեպքերում սովորաբար մահերն ավելի շատ են լինում։

Ռիսը պատմել է, որ ձագերից մեկին անվանել են Բեմբի, իսկ մնացածների անունները դեռ չեն որոշել։

«Ես մտածում էի աղջիկներին Դիսնեյի արքայադուստրերի անունները տալ, սակայն երբ նրանցից մեկին Արիել անունով կանչեցի, հասկացա, որ դա բոլորովին նրան չի սազում։ Երբ նոր տերը գնի նրանց, անուն էլ կտա»,- ասել է Ռիսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ