News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ակնհայտ է, որ Արցախում արդեն ուժեր են նկատվում, որոնք կփորձեն ապակայունացնել իրավիճակն այնտեղ, բայց արցախցիները երբեք չեն աջակցի նման գործընթացներին, քանի որ շատ լավ գիտեն անվտանգության գինին: Այս մասին մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, տարօրինակ կլինի, եթե արցախցիներն իրենց ձայները չտան պատերազմի միջով անցած մարդուն: Նա շեշտեց Արցախում արտակարգ դրության անհրաժեշտությունը: «Հայաստանի իշխանությունները նույնպես համառորեն չէին ցանկանում չեղարկել քարոզարշավը, մինչեւ չհասկացան, որ անգործությունը կարող է աղետի պատճառ դառնալ: Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ըստ երևույթին, քաղաքական կայունություն է ցանկանում պահպանել ընտրությունների նախաշեմին, սակայն բոլոր անհրաժեշտ որոշումները` արտակարգ դրություն հայտարարելը եւ ընտրապայքարը հետաձգելը, պետք է բխեն անվտանգության նկատառումներից, այդ թվում նաեւ` ռազմական»,- հավելեց Վահան Բաբայանը:

Նա նաեւ նշեց Հայաստանի կարեւոր դերը Արցախի անվտանգության ապահովման գործում, այդ թվում` համաճարակաբանական անվտանգության: «Հունվարից Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները համակարգող հանձնաժողով է գործում, որը, սակայն, այս ընթացքում ոչ մի անգամ հանդես չի եկել Ղարաբաղում համապատասխան բժշկական կենտրոն կառուցելու նախաձեռնությամբ Արցախում կորոնավիրուսի բռնկման վտանգի ֆոնին»,- եզրափակեց կուսակցության նախագահը:

Նշենք, որ Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել: Մարտի 31-ին Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ