News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԱՀ-ում ընտրական գործընթացներին ընտրողների մասնակցությունը բավական աշխույժ է դիտարկվում, մասնավորապես, համապետական նշանակության ընտրություններից այս թիվը կազմում է 65-ից 70 տոկոս։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ԱՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը։

«Առաջին անգամ է, որ Արցախի ըտրական պատմության մեջ անցկացնում ենք ԱԺ-ի եւ Հանրապետության նախագահի համաժամանակյա ընտրություններ, եւ առաջին անգամն է, որ ԱԺ ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով։ Ընտրություններն անցկացվում են 2017 թվականի փետրվարի 20-ին ընդունված Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության հիման վրա։ 1991 թվականից սկսած մեր Հանրապետությունում կազմակերպվել են համապետական նշանակության 3 հանրաքվեներ, Հանրապետության նախագահի՝ 5 եւ Խորհրդարանական 6 ընտրություններ, տեղական նշանակության ընտրություններ եւ հանրաքվեներ։ Տարիների հետ միջազգային հետաքրքրվածությունը մեր երկրի հանդեպ ավելանում է։ Եթե 1991 թվականի Անկախության հանրաքվեին մեր Հանրապետությունում ընտրական գործընթացը դիտարկել են 40 դիտորդներ, ապա վերջին՝ 2019 թվականի սեպտեմբերի 8-ի կայացած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել են 324 դիտորդներ։ Այսօր ընդգրկուն են ինչպես ընտրություններին մասնակցող թեկնածուների եւ ԱԺ-ին ընտրական ցուցակ առաջադրած քաղաքական թիմերի թվերը, այնպես էլ մասնակից դիտորդներն ու ԶԼՄ-ները»,- ասաց Արզումանյանը։

ԱՀ ԿԸՀ նախագահն ասաց, որ ԿԸՀ-ում հավատարմագրվել են 963 դիտորդ եւ ԶԼՄ-ների՝ 231 ներկայացուցիչներ. «Առաջին անգամն է, որ պայմանավորված որոշակի օբյեկտիվ հանգամանքներով, նկատի ունեմ՝ կորոնավիրուսը, ԱՀ-ում իրենց մասնակցությամբ ընտրությունները պատվելու եւ միջազգային դիտորդական առաքելությունը իրականացնելու հրավեր ստացած թվով 38 երկրից 140 դիտորդներ եւ լրատվամիջոցների 40 ներկայացուցիչներ փաստացի հնարավորություն չունեն ներկա գտնվելու այս ընտրական միջոցառմանը։ Դա պայմանավորված է իրենց երկրների սահմանափակումներով»։

Արբուհի Արզումանյանը նշեց, որ Ընտրական նոր օրենսդրությամբ սահմանված մի քանի նորարարություններ են կիրառվելու այս ընտրություններին. «Առաջին անգամ կհրապարակվեն ընտրողների ստորագրած ցուցակները, դրանք սկանավորված հասանելի կլինեն Տարածքայն ընտրական հանձնաժողովներում, առնվազն մինչեւ ապրիլի 2-ը։ Ընտրական օրենսդրությամբ նորույթ էր հեռուստաբանավեճի կիրառումը։

Կկիրառվեն մեկանգամյա օգտագործման պարկեր, որոնք թույլ են տալիս ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո առկա փաստաթղթերը սահմանված ձեւով եւ չափով ներկայացնելու տեղամասեր։

Տեղամարսերում կնկատեք նոր քվեախցիկներ, որոնք ավելի են ապահովում գաղտնի պայմաններում ընտրություն իրականացնելու հնարավորություններ։ Տեղադրված կլինեն խոշորացույցեր՝ տեսողության խնդիրներ ունեցող անձնանց աշխատանքը դյուրացնելու համար»։

Նա հայտնեց, որ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ համագործակցության շրջանակներում իրականացվել են Ստեփանակերտ քաղաքի բոլոր ընտրատեղամասերում թեքահարթակների տեղադրում։

«Համայնքների հետ համագործակցության շրջանակներում տեղամասային կենտրոններ ընտրել ենք հիմնականում նորակառույց եւ նորոգված շենքերում։ Ռազմական գործողություններից հետո ոչ բոլոր ընտրատեղամասերում է հնարավոր լինում ժամանակակից պայմանների ստեղծումը։ Որոշակի դժվարություններ կարող են ծագել տեղամասային կենտրոնների փոքր լինելու  հանգամանքով պայմանավորված»,- հայտնեց Սրբուհի Արզումանյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ