News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ադրբեջանական կողմն այսօր՝ մարտի 30-ին, գնդակոծել է նաեւ Տավուշի մարզի Կոթի գյուղը։

Այս մասին NEWS.am-ին հայտնեց գյուղացիներից Սուսաննա Սարատիկյանը։ Նա պատմեց, որ գնդակոծել են շուրջ 30 րոպե։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր գնդակոծել են նաեւ Բաղանիս եւ Ոսկեւան գյուղերը, վիրավորվել է 14 տարեկան երեխա։ Միաժամանակ՝ 19:00-ի սահմանում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Նրանք Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ