News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նշվում է, թե իբր այս փաթեթով նոր տվյալների հավաքագրում է տեղի ունենալու Հայաստանում: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

«Դա այդպես չէ: Հաճախորդի տեղորոշումը եւ զանգերի փաստը բջջային կապի ստեղծման օրվանից օպերատորները հավաքում են: Նրանց մոտ այդ տվյալները կան, եւ այս օրենքը ընդամենը հնարավորություն է տալու պարետատանը այդ տվյալներից օգտվել: Այսինքն ստացվում է, որ մասնավորները որ ունեն այդ տվյալները, վստահ ենք, որ նրանք այդ տվյալները չեն օգտագործի անձնական կամ այլ նպատակներով,բայց հենց հայտնվի կառավարության տիրույթում, կառավարությունը դրանք կօգտագործի այլ նպատակներով: Այսինքն կառավարությունը կգնա հանցագործության: Ոչ ոք մեզ, մեր կառավարությանը չի կարող մեղադրել հանցագործն լինելու մեջ: Ով մեղադրում է, թող գնա հայելու մեջ նայի»,-հայտարարեց պատգամավորը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր Կառավարությունը նորից է հրավիրել ԱԺ արտահերթ նիստ. օրակարգում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և կից փաթեթն է, որն այսօր մեկ անգամ արդեն տապալվել է: Այս նիստին մասնակցում է միայն «Իմ քայլը» խմբակցությունը:

Նախագիծը սահմանում է, որ արտակարգ դրության դեպքում բջջային ցանցի օպերատորները պարտավոր են համապատասխան որոշմամբ սահմանված ձևով և կարգով պետական մարմիններին տրամադրել հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը, իսկ այսօր՝ երկրորդ ընթերցմամբ  այն չընդունվեց, քանի որ ընդդիմադիր երկու խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը, իսկ «Իմ քայլի» այդ պահին ներկա պատգամավորները 65-ից ավելի չէին:

Տպել
Ամենաշատ