News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սֆինքսները դասվում են կատուների մազածածկույթ չունեցող ցեղատեսակին, բայց Շվեյցարիայից Ջերդանը գերազանցել է բոլոր ռեկորդները, հայտնում է Nat- geo-ն: 

Շվեյցարիայից 47-ամյա Սանդրա Ֆիլիպիի ընտանիքում ապրում են մի քանի տնային ձեռնասուններ՝ շուն եւ 3 սֆինքս-կատու: Սա արհեստական ցեղատեսակ է, որը ստացել են 60-ական թվականներին եւ ներկայումս ունի մի քանի մոդիֆիկացիաներ: Չնայած պահելու դժվարությանը, սֆինքսներն անչափ տարածված են իրենց էկզոտիկ տեսքի շնորհիվ: Այս իմաստով առանձնապես հռչակվել է Սանդրայի կատուներից մեկը՝ Ջերդան անունով կանադական սֆինքսը:

Տիրուհին նրա հետ ծանոթացել է, երբ 3 ամսական էր, եւ նա անմիջապես նվաճել է կնոջ սիրտը:

«Նրա կնճռոտ վարդագույն մաշկը սքանչելի է՝ ինչպես դեղձը, նրա աչքերը կապույտ են՝ ինչպես օվկիանոսը… Ես սիրահարվեցի»,- ասել է կինը:

Սանդրան նրան անվանակոչել է ի պատիվ շվեյցարացի հայտնի ֆուտբոլիստ Ջերդան Շակիրայի: Կատուն հիմա 6 տարեկան է: Չնայած նրա մաշկը միանգամայն մերկ է թվում, իրականում այդպես չէ. նա բարակ փափուկ անթափանց մազածածկույթ ունի:

Կատվի ահռելի քանակով կնճիռները նրան հանրահայտ են դարձրել. նրա կյանքին հետեւում են համացանցի հազարավոր բաժանորդներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ