News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 25
USD
482.24
EUR
525.21
RUB
6.71
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Ցավոք նման տեսարաններ և միջադեպեր հաճախակի են լինելու: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում  «Սրով եկել ես, ավելի սուր սրով գնալու ես» գրառման մեջ նշել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը եւ տեղադրել տեսանյութ, որտեղ ոստիկանների եւ մի քաղաքացու միջեւ նյարդային խոսակցություն է ծավալվում. իրավապահները թույլ չեն տալիս Երեւան մուտք գործել, տեղաշարժի հիմնավորումը հաստատող փաստաթղթեր են պահանջում, իսկ քաղաքացին բացատրում է, թե գնում է ուտելիք գնելու համար եղբորից փող վերցնելու. «Բացատրեք, խնդրում եմ, ինչու չեմ կարող գնալ , փող վերցնել, բերել էրեխուս կերակրել, ով ա էդ որոշումն ընդունել: Դե պարետն էլ թող պահի էրեխուս: Պարետի էրեխեն կուշտ ա, իմս սոված ա: 2,5 տարեկան էրեխես առավոտից հաց չի կերել», ասել է քաղաքացին: 

«Ավելին, ես առավել քան վստահ եմ, որ շատ շուտով մարդիկ Նիկոլի պաշտոնյաներին փողոցում տեսնելիս վիրավորելու են ու անգամ ինքնադատաստան են տեսնելու հանուն իրենց երեխաների սննդի: Նիկոլի ապաշնորհ կառավարությունը մարդկանց հասցրեց համաճարակի և սովի դռները ու սրա պատասխանը հենց Նիկոլն էլ պետք ա տա», գրել է Ն.Սամսոնյանը եւ հետգրությունում պատրաստակամություն հայտնել  սննդով ու գումարով օգնել տեսանյութի քաղաքացուն:

«Անգամ պատրաստ եմ «Նիկոլից տուժած քաղաքացիների» աջակցման նախաձեռնող խումբ ստեղծելու լուրջ առաջարկներ քննարկել: Ես, որ այս պահից այդ ուղղությամբ լուրջ մտածում եմ», գրել է Ն.Սամսոնյանը:

Տպել