News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը միաձայն  հավանություն է տվել բանաձեւին, որում ընդունվում է կորոնավիրուսի համավարակի «աննախադեպ հետեւանքները» եւ պարունակվում է «միջազգային համագործակցության ակտիվացման կոչ COVID-19-ի զսպման, մեղմացման եւ վերացման համար», փոխանցում է AP-ն:

Սա ՄԱԿ-ի ընդունած առաջին բանաձեւն է համավարակի դեմ պայքարի վերաբերյալ, որն ընդգրկել է ամբողջ աշխարհն ու գլոբալ մտահոգություն է հարուցում՝ կապված մահվան եւ հիվանդության դեպքերի արագ աճող թվի հետ:

ՄԱԿ ԳՎ-ն հավանություն չի տվել Ռուսաստանի ներկայացրած մրցակցող բանաձեւին, որը ՄԱԿ-ի հետ համերաշխության կոչ էր անում նոր վիրուսի ստեղծած մարտահրավերին դեմ հանդիման եւ կոչ անում վերջ տալ առեւտրային պատերազմներին, հովանավորչական պրակտիկային եւ առանց ՄԱԿ ԱԽ հավանության միակողմանի պատժամիջոցներին:

Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ Ուկրաինան հանդես են եկել ռուսական նախագծի դեմ, որի համահեղինակներն էին Կենտրոնաաֆրիկական Հանրապետությունը, Կուբան, Նիկարագուան եւ Վենեսուելան:

Ընդունված բանաձեւում, որի հեղինակներն են Գանան, Ինդոնեզիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան, Սինգապուրը եւ Շվեյցարիան, հաստատվում է «Գլխավոր վեհաժողովի հանձնառությունը միջազգային համագործակցությանն ու բազմակողմությանը եւ վճռական աջակցությանը ՄԱԿ համակարգի կենտրոնական դերին COVID-19 համավարակին գլոբալ արձագանքելու գործում»:

Այն ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին կոչ է անում գլխավորել համավարակին եւ «բոլոր հանրությունների վրա դրա բացասական սոցիալական, տնտեսական եւ ֆինանսական ազդեցությանը» գլոբալ արձագանքման մոբիլիզիացիան ու համակարգումը:

Բանաձեւում ընդունվում է, որ COVID-19-ը «ծանր վնաս է հասցնում հասարակություններին եւ տնտեսություններին, ինչպես նաեւ գլոբալ ճամփորդություններին եւ առեւտրին, նաեւ կործանարար ազդեցություն է ունենում մարդկանց գոյատեւման միջոցների վրա», եւ ընդգծվում է, որ «ամենաաղքատ ու առավել խոցելի անձինք ամենից շատ են տուժում»: Բանաձեւում նաեւ ընդգծվում է մարդու իրավունքները հարգելու եւ «ի պատասխան համավարակին խտրականության, ռասիզմի եւ այլատյացության ցանկացած դերսեւորմանը» հակազդելու անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ