News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 04
USD
482.38
EUR
540.89
RUB
7.05
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

9 տարի ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող, ադրբեջանցու սպանության մեղադրանքով Միսակ Լազարյանի քրեական գործի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկում է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ֆեյսբուքյան լայվով ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացու հուզող հարցին՝ արդյոք ինչ քայլեր են արվում Լազարյանի գործի վերաբերյալ։

«Այդ հարցին ես տեղյակ եմ։ Ես խոսակցություն եմ ունեցել ՀՀ գլխավոր դատախազի հետ։ Եթե պարզվի, որ անարդարացի հետապնդում է տեղի ունենում եւ այնպես է, ինչպես մամուլում ներկայացվում է, ապա կարծում եմ, որ մենք կկարողանանք օգնել։ Հանկարծ չպետք է այնպես ստացվի, որ սխալ տեղեկատվության վրա սխալ որոշումներ կայացնենք»,- ասաց վարչապետը։

Նշենք, որ այսօր Լազարյանը դադարեցրել է հացադուլը։

Օրեր առաջ Yerkir.am-ը ահազանգել էր, որ ՀՀ դատախազությունը ՌԴ-ին է արտահանձնում է 2011թ. ՌԴ–ում ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող ազգությամբ հայ Միսակ Լազարյանին։

«Սասնա ծռեր» կուսակցությունն էլ հանդես էր եկել  այդ որոշումը դատապարտող հայտարարությամբ՝ անվանելով այն «դավաճանական գործընթաց»։

2011 թ. դեկտեմբերին ՌԴ Ամուրի մարզի Ռայչիխինսկ քաղաքի՝ ծնունդով Ջավախքի Բավրա գյուղից հայ ընտանիքին պատկանող ռեստորան են մտնում ադրբեջանցիներ եւ  բախում հրահրում։ Ադրբեջանցիներից մեկն ասել էր, որ իր եղբայրներից մեկը մահացել է Արցախի կռիվներում, ինքն էլ մասնակից է պատերազմին եւ, «հայերն ովքե՞ր են, որ գան ու լավ զգան այստեղ» ասելով, շարունակել ազգային հողի վրա իր բարձրագոչ ելույթները։ Դրանց ի պատասխան՝ հայերից մեկն ասել է, որ իրենք էլ հարազատներ ունեն կորցրած եւ ռուսական հողի վրա չարժե շահարկել դա։ Արդյունքում՝ հայկական կողմին հաջողվում է ռեստորանից դուրս հանել իրենց սանձարձակ պահող ադրբեջանցիներին։

Նույն օրը, ավելի ուշ ժամի, երբ հայ երիտասարդները փակում էին ռեստորանը, ադրբեջանցիները հետ են վերադառնում զինված, դանակահարում են հայերից մեկին, զենք պահում հայերի վրա, սակայն հայ երիտասարդները կարողանում են զենքը վերցնել ադրբեջանցիների ձեռքից, դրանով կրակել ադրբեջանցիներից մեկի վրա, ով մահանում է։ Դեպքից հետո երկու հայ երիտասարդները փախչում են, որոնցից մեկը՝ Միսակ Լազարյանը, 2012 թվականից գտնվում է Հայաստանում, իսկ մյուսի գտնվելու վայրը ցօրս հայտնի չէ։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տագանյան կազմակերպված հանցախմբի առաջնորդին է վերագրվում Ասլան Ուսոյանի սպանության մեջ մասնակցությունը
«Ժիրնոկլեեւին եւ Ռաբինովիչին մեղադրանք է առաջադրվել վերջին խմբագրմամբ...
«Օրենքով գող» Լավասօղլիին փակել են ստորգետնյա բանտում
11-րդ օրն է՝ Վահագն Աբգարյանն ազատության մեջ է. ի՞նչ է անում ոստիկանությունը
Ոստիկանությունը ստացել է գրությունը եւ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ Վահագն Աբգարյանին կալանավորելու համար…
Իջեւանի ոստիկանները հայտնաբերել են տերմինալը գողացած տղամարդկանց․ նրանք ձերբակալվել են
Երեքով էին գործել: Ավելի ուշ պարզ դարձավ նաեւ գաղտնի հափշտակության մյուս մասնակիցների ինքնությունը...
Համարանիշերի գողություններ. վերադարձը՝ միայն գումարով. Hetq.am
Գագիկ Մելիքյանի խոսքով՝ ոստիկանը համարանիշի գողության մասին արձանագրություն է կազմել եւ հեռացել…
Կապանի ոստիկանները «Դասուգ» ռեստորանային համալիրում կանխել են զինված «ռազբորկան». կան բերման ենթարկվածներ
Ոստիկանները, իրականացնելով օպերատիվ տվյալները, դարանակալում եւ պարզում են նաեւ...
Ամենաշատ