News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արգելք է սահմանել երկրում բժշկական դիմակների վաճառքի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թուրքական հեռուստատեսությանը։

Քաղաքացիները կարող են ստանալ պաշտպանիչ միջոցներ՝ չվճարելով դրանց համար։ «Տեղական իշխանությունները սկսել են անվճար ուղարկել բժշկական դիմակներ քաղաքացիներին, որոնք համապատասխան դիմում են ներկայացրել պետական պորտալում կամ փոստի կայքում։ Դիմակների վաճառքն արգելված է»,-ասել է Թուրքիայի առաջնորդը։

Ջոն Հոփքինսի անվան համալսարանի տեղեկություններով՝ Թուրքիայում գրանցված է նոր տիպի կորոնավիրուսով վարակման ավելի քան 27 հազար դեպք։ Հազար պացիենտ ապաքինվել է, իսկ 574 մարդ՝ մահացել կորոնավիրուսի հետեւանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ