News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 04
USD
482.38
EUR
540.89
RUB
7.05
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշանիկ Դոյդոյանը ԳԷՀ ֆինանսավորած և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի  2015-19թթ․ իրականացրած  «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի բնապահպանական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որով տպավորություն էր ստեղծվում, թե մեկ օրենքի նախագիծ մշակելու համար ՇՄՆ-ին հատկացվել է 780․000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ։ Այս մասին, ըստ a1plus.am/-ի, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

«Նշված 780 000 ԱՄՆ դոլարը նախատեսված է եղել 4-ամյա (2015-2019 թթ․) ողջ ծրագրի իրականացման համար, որի շրջանակում կատարվել են բազմաթիվ աշխատանքներ։ Դրանց վերաբերյալ բովանդակային տեղեկատվությունը հնարավոր է ստանալ շրջակա միջավայրի նախարարությունից, իսկ բյուջեի, փորձագետների, պայմանագրերի և մրցույթների վերաբերյալ՝ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակից։

Հայտնում ենք, որ վերոհիշյալ ծրագիրն իրականացվել է նախարարության աջակցությամբ, սակայն ծրագրի ողջ ֆինանսական կառավարումը, բյուջեի համակարգումը, պայմանագրերի կնքումը, մրցույթների անցկացումը, փորձագետների ընտրությունն իրականացվել է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից»։

Ըստ գերատեսչության՝ ծրագրի ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը շրջակա միջավայրի նախարարությունը պարբերաբար ներկայացրել է հանրությանը՝ իրազեկման պաշտոնական հարթակի՝ ՇՄՆ կայքէջի միջոցով։

«Ծրագրի նպատակն էր ընդլայնել Հայաստանի կարողությունները Ռիո-ի Կոնվենցիաների ռազմավարություններն իրականացնելու և գլոբալ բնապահպանական օգուտներ ձևավորելու համար, մասնավորապես՝ աջակցել գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծմանը՝ շահագրգիռ կողմերի բնապահպանական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով։   

Հավելենք նաև, որ շրջակա միջավայրի նախարարությունը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրինագծի վերաբերյալ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից ստացել է 4 հարցում, որոնց բովանդակությունը մեծամասամբ վերաբերվել է ծրագրի տևողությանը, ֆինանսավորմանը և փորձագետներին, սակայն բուն օրենքի բովանդակությանը վերաբերող որևէ հարց վերոհիշյալ ՀԿ-ի կողմից չի հնչեցվել», ասված է ՇՄ նախարարության հայտարարությունում։

Տպել
Ամենաշատ