News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Այսօր Արցախի Հանրապետությունում 4-րդ նախագահի ընտրության 2-րդ փուլն է։ Հիշեցնեմ, որ ԱՀ նախագահի 14 թեկնածուներից առավելագույն ձայներ էին հավաքել Արայիկ Հարությունյանը, որը ստացել էր ընտրության մասնակիցների քվեների 49,26 տոկոսը, եւ ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը (26,4 տոկոս), եւ անցել 2-րդ փուլ։

Առաջին փուլից հետո Մասիս Մայիլյանը կոչ արեց իր կողմնակիցներին բոյկոտել ընտրությունների 2-րդ փուլը։ Չնայած դրան, նա անուղղակիորեն կմասնակցի ընտրություններին, քանի որ նրա անունը քվեաթերթիկում կմնա․ Արցախի ընտրական օրենսգրքով, բոյկոտի դեպքում, թեկնածուի մասնակցությունը չի չեղարկվում։ Ի դեպ՝ ընտրությունների մասնակից մյուս հիմնական ուժերը չհայտարարեցին 2-րդ փուլում թեկնածուներից որեւէ մեկին պաշտպանելու մասին։

Հայկական մի շարք քաղաքական ուժեր, թե Արցախում եւ թե ՀՀ-ում դեռ նախքան առաջին փուլը կոչ արեցին հետաձգել ԱԽ նախագահի ընտրությունները՝ պայմանվորված նոր կորոնավիրուսով եւ վարակի տարածման վտանգով։ Կոչեր են հնչել նաեւ երկրորդ  փուլի նախօրեին, մասնավորապես՝ նախագահի ընտրություններում ընտրողների ձայների թվով՝ գրեթե 15 տոկոսով,  3-րդ տեղը զբաղեցրած Վիտալի Բալասանյանի գլխավորած «Արդարություն» կուսակցության կողմից։

Հիշեցնենք նաեւ, որ Արցախի հանրապետությունում, նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, ապրիլի 12-ին մեկ ամսով հայտարարվել է արտակարգ իրավիճակ։ Այն կտեւի մինչև 2020 թվականի մայիսի12-ը՝ ժամը 22-ը։ Ստեղծվել է պարետատուն Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղաշարժը Արցախում խիստ սահմանափակվել է, դասերը հետաձգվել են, Բանակի զորանոցներ ելումուտը եւ շփումը զինծառայողների հետ նույնպես խիստ սահմանափակվել է։

Բակո Սահակյանը կիրակի՝ ապրիլի 12-ին, նաեւ ուղերձ է հղել, հայտարարելով, որ Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը չի հետաձգվի։ Ըստ նրա՝ հաստատված ժամկետներում ընտրությունների չանցկացումը ինքնին կարող է առաջ բերել սահմանադրական ճգնաժամ՝ դրանից  բխող բազմաթիվ անկանխատեսելի բացասական հետեւանքներով:

«Ստեղծված պայմաններում մենք պետք է անեինք ամեն ինչ, որպեսզի ե՛ւ ընտրություններն անցնեն նախատեսված ժամկետում, ե՛ւ, ամենակարեւորը, ապահովվի բնակչության առողջությունը՝ մեր ժողովրդին զերծ պահելով հնարավոր ռիսկերից:

Սահմանադրությամբ նախատեսված համապետական կարեւոր միջոցառումների, ինչպիսինն են հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների անցկացումը որեւէ մեկի քմահաճույքը չէ, այլ առկա իրավիճակի հստակ գիտակցումն է, որ հաստատված ժամկետներում ընտրությունների չանցկացումը ինքնին կարող է առաջ բերել սահմանադրական ճգնաժամ՝ դրանից  բխող բազմաթիվ անկանխատեսելի բացասական հետեւանքներով», հայտարարել է ԱՀ նախագահը:

Հիշեցնենք նաեւ, որ Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ապրիլի 13-ի դրությամբ, հասել է 6-ի։ Արցախի առողջապահության նախարարության տվյալով՝ մեկուսացված քաղաքացիների թիվը 12 է, այդ թվում՝ 4 վարակակիրները:

Ներկայացնելով 2-րդ փուլի ընտրության կարգը, Արցախի ԿԸՀ-ն նաեւ հորդորել է ԱՀ քաղաքացիներին ընտրական տեղամաս ներկայանալիս պահպանել անվտանգության  կանոնները. մինչև տեղամաս մտնելը տեղամասային կենտրոնում ստանալ մեկանգամյա օգտագործման դիմակ, ձեռնոց, ախտահանվել ալկոհելով և վերցնել անհատական գրիչ, անպայման կրել տրամադրված դիմակն ու ձեռնոցը, մեկ մյուսից պահպանել սոցիալական հեռավորություն (առնվազն 1 մետր), ընտրողների ցուցակում գրառումներ կատարող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին ցույց տալ Ձեր անձը հաստատող փաստաթուղթը `առանց փաստաթուղթը նրան առձեռն տրամադրելու, տեղամասում Ձեր օգտագործած պաշտպանիչ միջոցները տեղամասից դուրս գալուց հետո լցնել դրա համար նախատեսված աղբարկղի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ