News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը


Երբ ես առաջին անգամ մտա քաղավիացիայի կոմիտե, առաջին քայլն այն էր, որ տուցեցի Միջազգային քաղաքացիական ավիացիայի աուդիտը, տեսա, որ շատ բարձր ցուցանիշներ ունենք. անգամ զարմացա, որ սկանդինավյան երկրների մակարդակի թռիչքային անվտանգություն ունի Հայաստանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ուղիղ տեսակապի ժամանակ Դանիայից հայտարարեց Քաղաքավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:

«Այսինքն որեւէ հիմք չունեի կասկածելու, որ մենք իրոք լուրջ խնդիր ունենք: Երբ մեր ավիաընկերությունները դիմեցին Եվրոպա թռիչքների թույլտվության համար եւ նամակ էլ ուղարկվեց ավիաընկերություններին եւ Քաղավիացիայի կոմիտեին էլ ներառել էին, որ մեզ էլ պետք է ուղարկվի: Այդ նամակում նշված էր, որ ձեր ավիաընկերությունները այսպիսի լուրջ խնդիրներ ունեն, բայց այդ փաստաթղթի, այդ նամակի մասին ինձ չեն զեկուցել: Դա հուլիսն էր: Սեպտեմբերին ես գնացել եմ այցով Մոնրեալ, որտեղ շատ լուրջ միջոցառում էր կազմակերպվել: Պատահական այնտեղ եվրոպական լուրջ պաշտոնյաների հետ զրույցում իմացա այդ նամակի մասին: Երբ իմացա, որ կա նամակ, որ ինձ չի հասել, ես սկսեցի ուսումնասիրել, թե ինչ նամակ է, ինչու ինձ չի հասել: Եվ ես անձամբ խնդրեցի, որ վերահսկողական մարմինը գա ու մեզ ստուգի, այդ թվում նաեւ ինձ: Աբսուրդ է, որ նամակն ինձ չէր հասել: Դրա հետեւանքով քրգործ է հարուցվել»,-հայտարարեց Ռեւազյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվճար նախագիծ․ Մոդուլեքս ընկերության վիկտորինան «Շինարարություն և ինտերիեր 2024» էքսպոյին
Շինարարական ոլորտին վերաբերող 5 հարցերին ճիշտ պատասխանած այցելուները ընկերության կողմից ստացան նվեր քարտ...
Փաշինյանը կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 3 օրով գործուղում է Ժնև
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ…
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 23-ին, կազմել է…
ՄԱԿ-ի փորձագետները կմշակեն ՀՀ քաղաքաշինության, բնակարանային տնտեսության կառավարման վերաբերյալ նոր փաստաթուղթ
Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստան է եկել Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողովի…
ՊԵԿ նախագահը և ԵՄ դեսպանը համատեղ շրջայց են կատարել Մարգարայի անցակետում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մարգարայի…
Խնձորեսկում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը (ֆոտո)
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ