News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ես նույնպես ունեմ այնպիսի տպավորություն, որ Մարտի 1-ի գործով այս ամբողջ գործընթացի նպատակը Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն է։ Այս մասին «5-րդ ալիքի» «Հարցազրույց» հաղորդաշարին հայտարարել է նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։

Գ․Կոստանյանը զուգահեռներ է անցկացրել 2008-ի մարտի 1-ից հետո եւ մեր օրերում հայտարարված արտակարգ դրությունների միջեւ, պարզաբանել, որ իշխանությունն այդպիսի լուծման է գնում, քանի որ սովորական ռեժիմներով չի կարող ապահովել բնակչության անվտանգությունն ու պետության բնականոն գործունեությունը եւ արտակարգ դրություն է հայտարարում, սահմանափակում է մարդկանց ազատությունները սահմանադրական կարգը պաշտպանելու համար․ «Սահմանադրական կարգին սպառնալիքի դեպքում հայտարարվում է արտակարգ դրություն եւ սահմանադրական կարգը չի կարող տապալվել սահմանադրական կարգը պաշտպանելու համար», ասել է նախկին գլխավոր դատախազը։

«Մարտի 1-ի նոր տեսագրություններ են ի հայտ եկել եւ բոլորս էլ տեսել ենք, որ ցուցարարների միջից զինված մարդիկ են կրակում ոստիկանների ուղղությամբ, այսինքն՝ անհրաժեշտություն է ծագում նույն ցուցարարներին պաշտպանել պրովոկատիվ իրավիճակից։ Եվ արտակարգ դրություն չհայտարարելը կարող էր հանգեցնել սահմանադրական կարգի տապալման։ Եթե 2008-ի մարտի 1-ին ես լինեի գլխավոր դատախազը քրեական գործ կհարուցեի նախագահի նկատմամբ, եթե նա չհայտարարեր արտակարգ դրություն։ Որովհետեւ արտակարգ դրություն հայտարարելը ոչ միայն նախագահի իրավունքն է, այլեւ պարտականությունը, որի չկատարելը կարող էր հանգեցնել պատասխանատվության», ասել է Գեւորգ Կոստանյանը։

Նախկին գլխավոր դատախազն ասել է, որ այդ դատավարությանը տուժողի իրավահաջորդների ներկայությունը հուզական ֆոն ապահովելու նպատակ է հետապնդում, քանի որ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ մյուս մեղադրյալները չեն մեղադրվում 10 զոհերից որեւէ մեկի սպանության համար։ Ըստ նրա՝ տուժողի իրավահաջորդները կարող են մասնակցել դատավարությանը, եթե պատճառական կապ կա տուժելու եւ արարքի միջեւ։

Գ․Կոստանյանի խոսքով՝ այդ դատավարության ժամանակ տեղի ունեցած մի կարեւոր դրվագով իմաստազրկվել է անձնական երաշխավորության ինստիտուտը։ Նա հիշեցրել է, որ Արցախի 2 նախագահներն են ներկայացել դատարան եւ երաշխավորել Ռ․Քոչարյանի համար, քանի որ, ըստ նրա, մեր իրականության մեջ նրանցից ավելի բարձր հեղինակություն դժվար է պատկերացնել, այնուհանդերձ նրանց միջնորդությունը դատարանի համար վճռորոշ չի եղել։ «Իսկ եթե Հռոմի պապը երաշխավորեր, ի՞նչ էին անելու», հարցրել է նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ