News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գիտության եւ տեխնոլոգիաների զարգացում, հատկապես, օդատիեզերական արդյունաբերության ոլորտում, իրանցի ժողովրդի օրինական իրավունքն է: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի հայտարարությունը դեպի ուղեծիր իրանական Noor ռազմական արբանյակի բարեհաջող արձակման կապակցությամբ, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Մուսավին նշել է, որ ԱՄՆ-ի միջամտությունը, անխոս, չի խոչընդոտի հաջողության հասնելու իրանցի ժողովրդի վճռականությանը: «Որեւէ բանաձեւ չի արգելու Իրանի կողմից արբանյակ ուղարկել, եւ ՄԱԿ-ի բանաձեւին ԱՄՆ-ի հղումը, անշուշտ, տեղին չէ: Իրականում, հենց ԱՄՆ-ն է խախտել Անվտագնության խորհրդի 2231 բանաձեւը՝ դուրս գալով միջուկային գործարքից: Նրանք բացահայտ կերպով ճնշում են գործադրում ուրիշ անկախ երկրների վրա, որպեսզի վերջիններս եւս խախտեն այն»,-ասել է նա:

«Գերմանիայի ԱԳ նախարարությունն անհանգստություն է հայտնել իրանցի ինժեներների նախագծած արբանյակն արձակելու առիթով, մինչդեռ Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է իր որոշման մասին գնել կործանիչ, որն ունակ է վարել միջուկային պատերազմ: Այդպիսի երկակի քաղաքականոթյունը սպառնում է տարածաշրջանի, Եվրոպայի եւ աշխարհի անվտանգությունը»,-հավելել է նա:

Մուսավին անվանել է օդատիեզերական արդյունաբերության ոլորտում գիտության եւ տեխնոլոգիաների զարգացումը որպես Իրանի օրինական իրավունք, եւ ընդգծել է, որ Noor արբանյակը նախատեսված է խաղաղ նպատակների համար եւ համապատասխանում է Իրանի պաշտպանական քաղաքականությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ