News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության բակում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել  պսակի խոնարհման արարողություն: Այս մասին նշված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքյան էջում:

Վաշինգտոնի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Հովսեփ Կարապետյանը և Վաշինգտոնի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Սարգիս Աքթավուքյանը մատուցեցին Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված բարեխոսական աղոթք:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը նշել է, որ, չնայած կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակին, հայերն ամբողջ աշխարհում այսօր արտակարգ իրավիճակում և հեռահար կարգով մասնակից են դառնում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի միջոցառումներին:

Դեսպանն, ըստ հաղորդագրության, ընդգծել է, որ 105 տարի առաջ հայերի հանդեպ  Օսմանյան Թուրքիայի վարած բնաջնջման քաղաքականությունը ձախողվեց, քանի որ «մենք վերապրեցինք, բազմապատկվեցինք և այսօր պայքարում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար, ինչը հրամայական է՝ մարդկության հանդեպ նմանատիպ հետագա վայրագությունները կանխելու առումով»:

Երախտագիտություն հայտնելով ԱՄՆ-ին 2019-ին Կոնգրեսի երկու պալատներում Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևեր ընդունելու համար, դեսպան Ներսեսյանը նշել է, որ Միացյալ Նահանգները մեկն էր այն երկրներից, որն իր դռները բացեց ցեղասպանությունից փրկված մեր նախնիների առջև, որոնք հետագայում իրենց աշխատանքով նպաստեցին նաև հյուրընկալող երկրի զարգացմանը: Այսօր, ամերիկահայ համայնքը, որպես խորհրդանշական քայլ, ճգնաժամի այս օրերին, նախաձեռնել է 1.5 մլն կարիքավոր ամերիկացիների  օժանդակություն: Մինչեւ այս պահը հանգանակված միջոցներով հնարավոր է օգնություն տրամադրել 3 միլիոոն 700 հազար մարդու: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը սատարում է այս նախաձեռնությանը և սիրով միացել է դրան՝ ի երախտիք ցեղասպանությունից մազապուրծ հայերին ապաստան տրամադրման և սատարման:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ