News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայ-իրանական ծրագրերը չեն սառեցվել, եւ այժմ տարվում են նախապատրաստական աշխատանքներ՝ «Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման 400 կիլովոլտանոց երրորդ բարձրավոլտ գծի շինարարական նախագծի շրջանակներում Հայաստան 60 մարդ ուղարկելու համար։ Այս մասին ապրիլի 27-ին տարածաշրջանում կորոնավիրուսի ազդեցության վերաբերյալ քննարկման շրջանակներում հայտարարեց Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը։ Նա պարզաբանեց, որ տրամադրություններն այդ հարցում Իրանում դրական են։ Նրա խոսքերով՝ Իրանից բեռնափոխադրումների ծավալը, կորոնավիրուսի տարածման հետ կապված, համարյա չի փոխվել, մի քիչ փոխվել են Հայաստանից ԻԻՀ արտահանման ցուցանիշները։

Դեսպանը մեծ փոփոխություններ է կանխատեսում Իրանի ներքին կյանքում, ինչը կարող է ուղեկցվել ներքին պետական պարտքի մեծացումով եւ սեփականաշնորհման աճով։

«Արտաքին քաղաքականության մեջ նույնպես Եվրոպայի հետ հարաբերություններում տրանսֆորմացիա է դիտարկվում, իսկ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում հանդուրժողականության որոշ նշաններ են ի հայտ գալիս։ Հայաստանը պետք է պատրաստ լինի հնարավոր աշխարհաքաղաքական փոփոխությունների»,- նշեց Արտաշես Թումանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Ամենաշատ