News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ընդհանրապես ո՞վ է խոսում կաթողիկոսի մասին, կաթողիկոսի մասին պետք է կարողանա խոսել Գրիգոր Լուսավորիչի պես անձնավորությունը, Հակոբ Հայրապետը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով կաթողիկոսի դեմ սկսկված արշավին։

«132 կաթողիկոսներից 12–ն են սրբոց դասին պատվում։ Ամեն մեկն իր մեղքերի մասին թող մտածի, հետո փոխեն ո՞ւմ բերեն, հլը սրբերի անուններ տվեք։ Ընդհանրապես եւ կաթողիկոս եւ թագավոր ընտրվում է Աստծո կողմից։ Աստված, եթե հանկարծ չընդունի կաթողիկոսին 1 րեպեվա մահ կտա կամ կփոխի։ Սաղ գործերը թողել, ընկել ենք կաթողիկոսի հետեւից, չնայած այդպես պետք է լինի՝աշխարհի վերջին օրերին առաքելական եկեղեցին պետք է քարկոծվի. դա սխալ է, ես միանշանակ գտնում եմ, որ այդպես կաթողիկոս չեն փոխում։ Ես շատ մարդկան անուններ կարող եմ ասել, այնքան խոսեցին կաթողիկոսից հիմա մահացած են, մի քիչ թող վախ ունեն Աստծուց։ Կաթողիկոսին վարկաբեկում են, հերոսներին վարկաբեկում են, բժիշկներին վարկաբեկում են, ընդհանրապես ո՞վ է մաքուր այս երկրում, բացի այդ մի քանիսից»,–ասաց պատգամավորը։

Հարցին, թե ճ՞շտ էր արդյոք Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ կաթողիկոսը խոսեց, եւ արդյոք դուք մնում եք այ կարծիքին, որ 2–րդ նախագահը պետք է  ազատվի, Ղուկասյանը պատասխանեց. «1000 անգամ ասել եմ այո… Հայոց եկեղեցին ասում է՝ նեղյալներին ազատություն, բանտարկվածներին ազատություն, մի աձի մասին էլ, որ այս վիրուսի հետ կապված տարածվել էասում է, որ հստակ այս պահի դրությամբ մեղադրանք չկա, փաստեր չեւնեք, բանտարկել եք եւ վաղը հնարավոր է ուրիշ բան լինի, ազատեք, ձեր գործընթացը շարունակեք։ Ես այդպես հասկացա։ Մի հատ այդ մարդկանց հարցրեք, իրենք ո՞ւմ են սիրում, ո՞ւմ են հարգում, ինչպիսի՞ տեսակ ե սիրում, ԼԳԲՏ տեսակ են սիրո՞ւմ, դա՞ է մեր սերը, դրանց հովանավորում ենք մնացածին քարկոծում ենք։ Չնայած աշխարհի վերջին օրերին այդպես պետք է լինի»։

Հարցին, թե շատերն ասում են, որ կաթողիկոսը մարտի 1–ին էլ ձայն չհանեց, երբ 10 մարդ զոհվեց, Ղուկասյանը պատասխանեց. «Ես հիշում եմ, որ կաթողիկոսը դուրս եկավ ու ասաց համերաշխություն բոլորին։ Ասում էր նայք արյուն չթափվի։ Բաներ կան, որ ես էլ, որպես հավատացյալ եկեղեցական սպասավորներից չեմ ընդունում եւ ԽՍՀՄ–ի ժամանակ քահանայի մորուքը թրաշեցի, բայց իրավունք չունեի, չգիտեի։ Ես չեմ խելագարվում շատ հոգեւորականների համար, բայց չափի մեջ պետք է մնա մարդ մի քիչ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ