News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գիտնականները որոշել են երկրագնդի վրա այն վայրը, որը կարելի է պատմության մեջ ամենավտանգավորը համարել, հայտնում է Americaru-ն։

Մարոկկոն այն ժամանակ բոլորովին այլ տեսք է ունեցել, եւ հարավ-արեւելքում ապրել են հսկայական թվով կենդանիներ, ներառյալ՝ երեք ամենագիշատիչ դինոզավրերը, որոնք երբեւէ հայտնաբերվել են Երկրի վրա։ «Ամենայն հավանականությամբ, դա ամենավտանգավոր վայրն է եղել երկրագնդի պատմության մեջ․ այստեղ մարդը երկար չէր կարող ապրել»,- ասում է ուսումնասիրության առաջատար հեղինակ Նիզար Իբրահիմը։

Տեղի բնակիչների մեջ եղել են 6 մետրանոց գիշատիչներ՝ թրատամ կախարոդոնտոզավր եւ արագաշարժ դելտադրոմ, ինչպես նաեւ թռչող սողուններ եւ կոկորդիլոսների նմանվող կենդանիենր։ Այստեղ նույնիսկ ապրել են ձուկ-կոելկանտներ, որոնք կարող էին մարդուն ամբողջությամբ կուլ տալ, նշում է համահեղինակ Դեւիդ Մարթիլը։ «Այստեղ է ապրել նաեւ հսկայական քաղցրաջրային օնխոպրիստիս շնաձուկը՝ սարսափելի ժանիքներով, որոնք նման էին փշոտ դաշույնների»,- ասում է փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ